Friday, 24 07 2026
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը

Ապրիլի 24-ը պարզապես պատրվակ էր, որպեսզի Հիմնադիր խորհրդարանին «վնասազերծեն»

Այսօր վաղ առավոտից բերման են ենթարկում Հիմնադիր խորհրդարանի անդամներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը նշեց, որ կատարվածը սպասելի էր:

Նրա խոսքով՝ ԼՂՀ-ում Հիմնադիր խորհրդարանի անդամներ չկան, կան համակիրներ, բայց սպասելի էր, որ այսպես պետք է վարվեն, Ժիրայր Սեֆիլյանը սպասում էր սրան. «Հայաստանի ընդդիմադիր դաշտում ընդդիմություն չկա, ընդդիմադիր դաշտում ռեալ մնացել է միայն Հիմնադիր խորհրդարանը, որի հետ օրենքից դուրս ինչպես ուզում են, այնպես էլ վարվում են»:

Վահան Բադասյանի կարծիքով՝ ռեժիմը ոչ թե խուճապի մեջ է, այլ հոգեվարքի, որովհետև ռեժիմը չունի ընդդիմություն, այդ տեսակետից ռեժիմը շատ ուժեղ է, բայց արի ու տես, որ ռեժիմի հոգեվարքի պատճառը երկրի տնտեսական շատ վատ վիճակն է։

«Ունենք իշխանություն, որը երկրի ինքնիշխանությունը հանձնել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, և սա փաստ է, որովհետև մեր երկրի ողջ եկամուտները հիմա հոսում են դեպի Ռուսաստանի բյուջե, այսպես կոչված՝ Մաքսային միություն, մենք զրկված ենք եկամուտներից, զրկված ենք արտադրություն կազմակերպելու հնարավորությունից, և այս տեսակետից ռեժիմը և Հայաստանի իշխանությունները հոգեվարքի մեջ են»,- ասաց նա:

Վահան Բադասյանի խոսքով՝ սրա կողքին Հայաստանում կան ընդդիմադիր կազմակերպություններ՝ ի դեմս Հիմնադիր խորհրդարանի, որը հանդգնում է ռեժիմի դեմ դուրս գալ: «Բնականաբար, իրենք չպետք է հանդուրժեն, որովհետև առանց այն էլ իրենք վատ վիճակում են: Եթե նույնիսկ Հիմնադիր խորհրդարանին բռնեն էլ, երկրից արտաքսեն էլ, եթե նույնիսկ բոլորին ֆիզիկապես ոչնչացնեն էլ, ապա միևնույն է՝ ռեժիմի հոգեվարքը չի փոխվում, որովհետև դրությունը վատ է, երկիրը պահել չեն կարողանում արդեն, այս իշխանությունները իրենց սպառել են»,- ասաց նա՝ հավելելով, որ ապրիլի 24-ը պարզապես պատրվակ էր, որպեսզի Հիմնադիր խորհրդարանին «վնասազերծեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում