Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Արտեմը խաբել, կողոպտել ու սեռական շահագործման էր ենթարկել 7 կնոջ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտեմ Գասպարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 36-ամյա Արտեմ Գասպարյանին մեղավոր է ճանաչել մի շարք կանանց նկատմամբ կատարած բազմաբնույթ հանցագործությունների՝ խարդախության, կողոպուտի, գողության, սեռական շահագործման ենթարկելու, կեղծ փողի իրացման, ծեծի ու խոշտանգման և այլնի համար:

Առաջին իսկ հայացքից կանանց դյութող Արտեմը ոչ միայն հանցավոր գործողություններ էր կատարել, այլև անհոգի կերպով կոտրել էր հետագայում տուժող ճանաչված բոլոր կանանց նվաճված սրտերը:

Դատավճռում յուրաքանչյուր տուժողի հետ կապված դրվագը ներկայացված է առանձին ենթավերնագրով: 2010-2012 թվականներին Արտեմ Գասպարյանի կատարած հանցաշղթայի վերաբերյալ մի իսկական դրամատիկ նկարագրություն է ստացվել, արկածախնդրի հանցավոր արկածների մի «երփներանգ» փունջ:

Արտեմը կանանց հետ ծանոթանալիս ներկայացել էր հիմնականում Տիգրան անունով: Ձեռքն էր առել նրանց ոսկե զարդերը իբր՝ զննելու կամ այլ նպատակով, և այլևս չէր վերադարձրել:

Երբ զգացել էր, որ հափշտակելու շատ բան կարող է ունենալ, ու կինն էլ դեմ չէ ավելի մտերիմ հարաբերություններին, Արտեմը փաստական ամուսնական կյանքով որոշ ժամանակ ապրել էր հերթական զոհի հետ և նրա ունեցած ոսկեղենն ու գումարները հափշտակել ամենայն հետևողականությամբ:

Այս քրեական գործի շրջանակներում առաջին տուժողը Անժելան էր, ում հետ Արտեմը ծանոթացել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ: Չորս օրվա ծանոթությունից հետո Արտեմը Կոմիտասի անվան այգում զբոսանքի ժամանակ զննելու նպատակով վերցրել էր Անժելայի ոսկե մատանին, ապա գնացել մոտակա ցայտաղբյուրից ջուր խմելու և անհետացել էր՝ խաբեությամբ աղջկանից հափշտակելով 37 հազար դրամ արժողությամբ ոսկե մատանին:

Երկրորդ տուժողը Աիդան էր, ումից, հանցընկերների մասնակցությամբ, ռուսական հուշանվեր-ռուբլիներ վճարելով՝ գնել էր մեկ գառ և տուժողին պատճառել 40 հազար դրամի գույքային վնաս:

Երրորդ տուժողը Լիանան էր, ում հետ Արտեմը ծանոթացել էր թերթի հայտարարության միջոցով: Ներկայացել էր որպես Արմեն: Երկրորդ հանդիպմանը Լիանային հրավիրել էր ձկնորսության՝ Հրազդանի կիրճ: Վերադարձնելու պայմանով վերցրել էր Լիանայի ոսկե ականջօղերը, ապա խաբել, թե գնում է մոտակայքում կայանված իր «ԲՄՎ» մեքենան մոտեցնելու: Որպես վերադարձի խորհրդանշան՝ Լիանայի մոտ թողել էր ձկնորսական կարթն ու պայուսակը և հեռացել էր: Լիանան իր «ձկնորսին» համբերատար սպասել էր… երկու ժամ, հետո նոր գլխի էր ընկել, որ խաբվել է: Լիանային պատճառվել էր 145.548 դրամի վնաս:

Չորրորդ տուժողը Հռիփսիմեն էր: Նրա ու նրա որդու վստահությունը չարաշահելով՝ Արտեմը բնակվել էր նրանց տանը, հափշտակել ու վաճառել նրանց հեռուստացույցն ու տեսաձայնագրիչը:

Հինգերորդ տուժողը Ազնիվն էր: Արտեմը բնակվել ու սնվել էր Ազնիվի հաշվին, վաճառել տվել նրա տան գույքն ու հափշտակել գումարները, ոսկեղենը, ցանկացել էր վաճառքի հանել նաև Ազնիվի բնակարանը: Օգտվելով կնոջ բնավորությունից ու սիրահարված լինելու հանգամանքից՝ բռնության գործադրմամբ, սպառնալիքներով սեռական շահագործման էր ենթարկել նրան, ստիպել, որ այլ տղամարդկանց հետ հարաբերություններ ունենա, իրացնի ռուսական հուշանվեր ռուբլիներ, գողություն կատարի: Իր դրությունը անելանելի համարելով՝ Ազնիվը հերթական խոշտանգումից հետո փորձել էր ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով «Հաղթանակ» կամրջից, բայց ինքնասպանությունը կանխվել էր:

Վեցերորդ տուժողը նույնպես Անժելա էր, ուսուցչուհի: Նրա հետ Արտեմն ապրել էր մի քանի ամիս: Ներկայացել էր որպես Տիգրան, աստիճանաբար հափշտակել էր 1 միլիոն 430 հազար 276 դրամ արժողությամբ ոսկեղեն ու 600 դոլար գումար:

Յոթերորդ տուժողը Հերմինեն էր, ում հետ Արտեմը ծանոթացել էր նույնպես թերթի հայտարարությամբ: Հերմինեն ևս ուսուցչուհի էր: Կիրթ աղջիկներին էր նախընտրում Արտեմ Գասպարյանը: Ծանոթության երրորդ օրը Կարեն անունով ներկայացած Արտեմը կողոպուտի եղանակով հափշտակել էր Հերմինեի 1 միլիոն 362 հազար 095 դրամ արժողությամբ ոսկե շղթան:

Այս հանցափնջի համար ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով Արտեմ Գասպարյանին դատապարտել է 9 տարի 6 ամիս ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման:

Արտեմ Գասպարյանն իրականում գույք էլ, երևի, չուներ, որը կարող էր բռնագրվվել, քանզի վերջին տարիներին ապրել էր կանանց հաշվին: Պաշտոններ երբեք չէր զբաղեցրել: Իսկ նախընտրած «գործունեությունը» կանանց խաբելն ու նրանց գույքը հափշտակելն էր, որին իննուկես տարվա ազատազրկումից հետո կվերադառնա, թե ոչ՝ ապագայում պարզ կդառնա:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Արտեմ Գասպարյանի շահերի պաշտպանը և տուժող Անժելան՝ ուսուցչուհին:

Պաշտպանը վերաքննիչ քրեական դատարանում միջնորդեց, որ հանցադրվագների մի մասով իր պաշտպանյալն արդարացվի՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ երեք դրվագով քրեական հետապնդումը դադարեցվի՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Տուժող Անժելան խիստ հուզված, դողացող ձայնով, վիրավորված կնոջ հուզական ապրումներով հիմնավորեց իր բողոքը՝ պահանջելով խստացնել Արտեմ Գասպարյանի պատիժը և ապահովել քաղհայցի իր պահանջի կատարումը:

Նիստին ներկայացել էր նաև տուժող Լիանան: Անժելան ու Լիանան կանանց երկու տարբեր տիպեր էին: Անժելան դրամատիկ ուղղվածություն տվեց իր ելույթին, չկարողացավ զսպել զայրույթն ու հուզմունքը և մինչև վերջ պահանջեց, որ Գասպարյանի նկատմամբ սահմանվի օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը:

Լիանան, ում ականջօղերը հափշտակել ու ձկնորսական իր կարթն էր «նվիրաբերել» Արտեմը, ժպտուն դեմքով, թեթևահունչ ձայնով ելույթ ունեցավ, ասաց, թե չի պահանջում, որ Գասպարյանի պատիժն ավելի խստացվի. «Թող իննուկես տարի նստի, ես ավելին չեմ պահանջում: Կուզենայի միայն, որ ինձ պատճառած վնասը հատուցեր: Հափշտակված ականջօղերը ծնողիցս մնացած սուրբ հիշատակ էին»:

Արտեմը տուժող կանանց մասին այնպիսի տոնով էր խոսում, որ նախագահողը սաստեց. «Ինչո՞ւ եք հեգնանքով արտահայտվում տուժողների մասին»:

Արտեմ Գասպարյանի հիմնավորումները դատարանի համար համոզիչ չեղան: Դատարանի սիրտը չալեկոծեց նաև տուժող Անժելայի դիրքորոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց վերաքննիչ բողոքները և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում