The Times բրիտանական պարբերականը ճիշտ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին լուրերը: Պարբերականը հղում է անում ԱՄՆ-ում պաշտոնանկ եղած անանուն գեներալներին, որոնց մասին նրանց իբր թե ասել են ռուս գործընկերները:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը հիվանդ է և որ հենց նրա հիվանդությամբ էր պայմանավորված մարտի սկզբի նրա «կարճատև անհետացումը»: «Նա պնդել է, որ Պուտինն ամեն ինչ վերահսկում է և ասել, որ ռուսական քաղաքական և առաջնորդության մշակույթը բավականաչափ զարգացած չէ, որպեսզի կարողանա խոստովանել որևէ հիվանդության կամ թուլության մասին`Ռուսաստանի առաջնորդի հետ կապված»,-ասել է աղբյուրը: Իբր թե նաև հայտարարվել է, որ դա մասնակիորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ-ներում ներկայացրել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին:
Պարբերականը նշում է, որ նման տարբերակը համապատասխանում է վերջին շաբաթներում տարածված շշուկներին:








































