Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Արևմուտքը հաշվի չի առնում այն երկրների ժողովուրդների կարծիքը, որոնց կառավարությունները փորձում է փոխել. Ասադ

Բաշար Ասադի լեգիտիմության աղբյուրը սիրիացի ժողովուրդն է: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Այդ հայտարարությունները (Ասադի հեռանալու անհրաժեշտության մասին), որոնք մենք լսում ենք ճգնաժամի ամենասկզբից, արտացոլում են արևմտյան տեսլականը, որը գաղութային է: Քանի որ Արևմուտքը գործընկերային հարաբերություններ չի ընդունում»,- ասել է նա:

«Եթե նրանց մի պետություն դուր չի գալիս, նրանք փորձում են փոխել կառավարությանը կամ նախագահին,- ասել է Ասադը:- Երբ նրանք կիրառում են այդ տրամաբանությունը, հաշվի չեն առնում ժողովրդի ցանկությունը: Նրանց համար ամեն ինչ պարզ է. մեզ դուր չի գալիս նախագահը, մենք նրան կփոխարինենք»:

«Այսօր ժողովուրդները համաձայն չեն, որ իրենց փոխարեն Արևմուտքից որոշեն իրենց ապագան, ճակատագիրը կամ այն, թե ով կկառավարի իրենց,- նշել է Սիրիայի նախագահը:- Նույնը մենք այսօր տեսնում ենք Ուկրաինայում: Եվ դա նրանց նպատակն է Ռուսաստանում: Նրանց դուր չի գալիս նախագահ Վլադիմիր Պուտինը, և նրանք նրան դիվային են հայտարարում: Եվ այդպես ամենուր»:

«Սիրիայի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը, և մեզ չի հուզում, թե այդ մասին ինչ են ասել արևմտյան երկրները կամ նրանց տարածաշրջանային դաշնակիցները,- ասել է նա:- Մեզ չի հուզում՝ արդյոք նրաք խոսում են՝ նախագահը կհեռանա թե կմնա, նրան լեգիտիմ կճանաչեն թե ոչ: Իմ լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է»:

«Նրանք ուզում են, որ մենք խաղատիկնիկի վերածվենք: Չեմ կարծում, որ Արևմուտքը քաղաքական լուծում ունի,- նշել է Ասադը:- Նա դա չի ուզում: Բնականաբար, երբ ասում եմ Արևմուտք, նկատի ունեմ, ամենից առաջ, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Բրիտանիային»:

«Այդ երկրները քաղաքական կարգավորում չեն ուզում: Նրանց համար դա պետությունը քանդելն ու այն խաղատիկնիկայինի փոխարինելն է, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայում,- նշել է Ասադը:- Նրանց համար (Արևմուտքի) այն, ինչ եղավ Ուկրաինայում, հենց դա է քաղաքական կարգավորումը»:

«Եթե Ուկրաինայում իշխանության գլուխ մնար ժողովրդի ընտրած նախագահը, նրանք կասեին, որ նա դիկտատոր է և սպանում է իր ժողովրդին: Նույն պրոպագանդիստական հնարքները: Ուստի Արևմուտքը քաղաքական լուծում չունի: Նրանք ուզում են պատերազմներ հրահրել և իշխանությունը փոխել ամենուր»,- ասել է Սիրիայի նախագահը:

«Ժողովրդական աջակցությունը Սիրիայում պետական ինստիտուտների դիմացկունության հիմքն է: Պետք չէ ժամանակ ծախսել եվրոպացիների հայտարարությունների վրա, որոնք այսօր մի բան են ասում, վաղը՝ ուրիշ»,- հավելել է Ասադը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում