Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Սերժ Սարգսյանի արտաքին խնդիրները

Գրեթե անվիճելի է, որ հայաստանյան ներքաղաքական ներկայիս ինտրիգը այլևս հանդիսանում է բացառապես սահմանադրական բարեփոխումների խնդիրը, որի ճանապարհին ընդդիմությունն, այսպես ասած, չեզոքացված է:

Ասօր արդեն որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում այն, որ Սերժ Սարգսյանն ի զորու է անցկացնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն առանց որևէ խոչընդոտի: Սակայն ինչպես երևում է, նա չի շտապում: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի կդրվի կամ աշնանը, կամ հաջորդ գարնանը: Այսինքն՝ ակնհայտ է, որ դեռ կա կողմնորոշման խնդիր: Այդ խնդիրը կարծես թե ներսում չէ, համենայնդեպս՝ այս իրավիճակում շատ դժվար է պատկերացնել, թե Սերժ Սարգսյանը ներսում ինչ խնդիր պետք է ունենա հենց վաղը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի դնելու և անցկացնելու առումով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ ուրեմն խնդիրներ կան Հայաստանից դուրս:

Ըստ որում, սա էլ բոլորովին անսպասելի չէ: Հայաստանում կառավարման մոդելի փոփոխության հարց է դրված, այսինքն՝ ըստ էության, փոխվում են իշխանության ներքին կառուցվածքն ու տրամաբանությունը: Իսկ քանի որ այդ իշխանությունը միշտ պահվել է արտաքին լեգիտիմության հիման վրա, բնական է, որ նմանօրինակ առանցքային փոփոխությունը չի կարող տեղի ունենալ առանց արտաքին լեգիտիմության աղբյուրների հովանավորության:

Սա է, ըստ ամենայնի, խնդիրը, և այս հարցում է, որ Սերժ Սարգսյանը դեռևս չի հասել լիակատար համաձայնության աշխարհաքաղաքական առանցքային կենտրոնների հետ:

Այստեղ էական են բազմաթիվ նրբերանգներ, որոնք առաջին հայացքից դետալներ են ընդամենը, սակայն իրականում շատ կարևոր մանրուքներ են, մանրուքներ, որոնց մեջ՝ ինչպես անգլիացիները կասեն, սատանան է:

Խնդիրն այն է, որ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով կառավարման մոդելի փոփոխությունը Հայաստանում բերում է արդեն իշխանության ներսում նոր հարաբերությունների: Այդ հարաբերությունները կարող են ինչ-որ ժամանակ իներցիայով շարունակվել այնպես, ինչպես հին, բրգաձև մոդելի պայմաններում, սակայն որոշակի ժամանակահատված հետո անխուսափելիորեն դե յուրե մոդելը դե ֆակտո զգացնել է տալու իրեն, իսկ սա նշանակում է բրգաձև տրամաբանության տրանսֆորմացիա: Սա էլ իր հերթին անդրադառնալու է իշխանության ներսում փոխհարաբերությունների բնույթի վրա, որոշումների կայացման մեխանիզմի վրա:

Այս մեխանիզմի հետ էլ աշխատում են աշխարհաքաղաքական կենտրոնները, և եթե նախկինում սա նախագահական ինստիտուտն էր, ապա այսօր արդեն խորհրդարանական մեծամասնության կամ իշխող կուսակցության ինստիտուտն է, և եթե անգամ ներկայացուցիչը լինելու է մեկ մարդ, միևնույն է՝ լիազորությունների առումով նա արդեն մեկը չէ: Իսկ սա էլ իր հերթին կարող է առաջացնել որոշակի կազուսային ռիսկեր՝ Հայաստանի հետ հարաբերություններում:

Հետևաբար աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց հետ, այսպես թե այնպես, հաճախակի կամ մշտապես աշխատում է, առնչվում է Հայաստանը, իրենց համաձայնությունը տալու հարցում պետք է Սերժ Սարգսյանից ստանան նոր մեխանիզմի աշխատանքի վերաբերյալ մանրակրկիտ պարզաբանումներ և երաշխիքներ:

Ու քանի որ խնդիրը վերաբերում է առանցքային նշանակության հարցի՝ որպիսին իշխանության բնույթն է, ապա առանց աշխարհաքաղաքական կենտրոնների առնվազն գլխավոր եռյակի՝ Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջև կոմպրոմիսի ուղղակի անհնար է պատկերացնել Հայաստանում կառավարման մոդելի նմանօրինակ բեկումնային փոփոխություն:

Եվ ահա այս կտրվածքով Սերժ Սարգսյանին դեռ ժամանակ է պետք, իսկ, այնուամենայնիվ, ներկա տարբերակի շուրջ հաջողության չհասնելու դեպքում բոլորովին բացառված չէ, որ մինչև աշուն կամ մինչև հաջորդ գարուն Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առաջ գան փոփոխությունների անհրաժեշտություններ՝ արտաքին կոմպրոմիսը ապահովելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում