Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Հայաստանի սպառողների ասոցիացիան» և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները այցելեցին «Արաքս» թռչնաֆաբրիկա (տեսանյութ)

«Հայաստանի սպառողների ասոցիացիան» և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները համատեղ կատարեցին հերթական շրջայցը: Նախաձեռնության անդամները, ԶԼՄ-ները և սպառողներն այս անգամ այցելեցին «Արաքս» թռչնաֆաբրիկա` հերթական անգամ ուսումնասիրելու շուկայում իրացվող թռչնամսի և հավկիթի արտադրման գործընթացներն ու հիգիենիկ պայմանները:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները շրջայցի ընթացքում ներկայացրեցին ձեռնարկությունում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ու արտադրական գործընթացները: Ձուն թռչնանոցներից ձվի արտադրամաս է հասնում ավտոմատացված հոսքագծերով՝ առանց մարդու միջամտության: Աշխատողները միայն առանձնացնում են կեղտոտ ու ճաքած ձվերը, այնուհետև տեսակավորվում, մակնշվում, համապատասխան արկղերի մեջ են տեղադրվում և թարմ արտադրանքն առաքվում է մայրաքաղաք ու հանրապետության մարզեր: Այստեղ ընդգծված ուշադրություն է դարձվում աշխատակիցների և արտադրանքի հիգիենիկ պահանջների խիստ վերահսկողությանը: Ինչպես ներկայացրեց «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը` նման միջոցառումների գերնպատակն է սպառողին զերծ պահել անհայտ և անորակ ապրանքանիշերի արտադրանքից, հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ովքեր վստահ են իրենց արտադրանքի որակի վրա, աշխատում են գնորդների համար թափանցիկ ու հասանելի: Այցելուներին ներկայացվեց նաև մորթի արտադրամասը, որը համապատաստասխանում էր սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշներին: Հավի միսը, ձուն պարբերաբար լաբորատոր ստուգման են ենթարկվում: Շրջայցի մասնակից սննդի բժիշկ- մասնագետները ևս նշեցին, որ արտադրության վերաբերյալ ոչ մի նկատառում չունեն և ոչ մի թերացում չնկատեցին: Ներկայացվեց նաև ընկերության կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ ամեն ինչ պատշաճ մակարդակի էր ու հիգիենայի բոլոր նորմերին համապատասխան:

Արաքս թռչնաֆաբրիկան ներառված է «Իքս Գրուպ» ընկերության կազմում: Ձեռնարկության հիմնադիրն է Խաչիկ Խաչատրյանը:

«Եվրասիական միություն մուտք գործելը մեծ հնարավորություններ է ստեղծում տեղական արտադրողներին մեծացնելու արտադրական հզորությունները և ծավալները:

Թռչնաբուծության մեջ առաջատար դեր զբաղեցնող «Արաքս» թռչնաֆաբրիկան գրեթե կկրկնապատկի իր ծավալները, իսկ մեր արտադրանքի որակային ցուցանիշները և թռչնաֆաբրիկայի արդիական սարքավորումները մեզ թույլ են տալիս մոտակա հնգամյակում վստահորեն մրցակցել Եվրասիական միության երկրներում»,- նշեց «Իքս Գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը:

Թռչնաֆաբրիկան այսօր մեր երկրում հանդիսանում է միակ ընկերությունը, ով լիցաենզավորված է արտահանել իր արտադրանքը Վրաստան և Եվրասիական միություն: Այս այցերի և նախաձեռնության գլխավոր հովանավորը «Համազգային վստահություն» խորհուրդն է: Հարկ է փաստել, որ խորհրդի կողմից «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Թռչնամթերք արտադրող տարվա լավագույն ընկերություն» պատվավոր տիտղոսին:

Ուրախալի է, որ մեր երկրում այսօր գործում ու զարգանում է մի ընկերություն, որի համար առողջ սննդի մատակարարումը սպառողին, սկզբունքային է: Ինչպես վստահեցնում է ձեռնարկության հիմնադիրը Արաքս թռչնաֆաբրիկայի թողարկած արտադրանքն իր որակական ցուցանիշների և արդիական սարքավորումների շնորհիվ մոտակա հնգամյակում վստահորեն կարող է ընթանալ Եվրասիական միության առաջատար երկրների հետ համաքայլ:

 

Աղբյուրը` khachikkhachatryan.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում