Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ինչո՞ւ Թուրքիայի հեղափոխականները չեն հարգում ԱՍԱԼԱ-ի անդամ Լևոն Էքմեքչյանի հիշատակը. թուրք հոդվածագիր

Թուրք հոդվածագիր Ֆյուսուն Էրդողանը «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներողության մի պարտք ունենք» հոդվածում անդրադառնում է Թուրքիայում մահապատժի ենթարկված Լևոն Էքմեքչյանին և Թուրքիայի առաջադեմ ձախերի շրջանում նրա հիշատակը հավուր պատշաճի չհարգելու իրողությանը: Հոդվածագիրը կոչ է անում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հիշել ու հարգել նաև Էքմեքչյանի հիշատակը:

Հոդվածագիրը նշում է, որ Էքմեքչյանը ևս հեղափոխական էր, հայ հեղափոխական, որին, սակայն, Թուրքիայի առաջադեմ ձախերն ու հեղափոխականները չեն ցանկանում հիշել, հիշատակել նրան՝ ի թիվս այլ հեղափոխականների, ովքեր տասնամյակներ շարունակ սպանվել կամ հալածանքների են ենթարկվել թուրքական պետության կողմից:

Հոդվածագիրը նշում է, թե ցուցակներում, որտեղ նշված են այն հեղափոխականների, ձախերի, առաջադեմ գործիչների անունները, ովքեր սպանվել են 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, չկա Լևոն Էքմեքչյանի անունը, թեև նա նույնպես նույն ռեժիմի կողմից դաժանագույն կտտանքների է ենթարկվել, ապա նաև մահապատժի ենթարկվել: Նա նշում է, թե Թուրքիայի առաջադեմ հատվածը չի հիշում Թուրքիայում սպանված Էքմեքչյանին ոչ Հայոց ցեղասպանության, ոչ էլ 1980 թվականի ռազմական հեղաշրջման շրջանակներում:

Ֆյուսուն Էրդողանն իր հոդվածի վերջում կոչ է անում Էքմեքչյանի հանդեպ առաջադեմ շրջանակների անուշադրության և բացթողումների համար ներողություն խնդրել նրա ազգականներից ու հարազատներից:

Նշենք, որ Լևոն Էքմեքչյանը ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի) մարտիկ է եղել, ով մասնակցել է հայկական կազմակերպության՝ 1982 թվականին Անկարայի Էսենբողա օդանավակայանում իրականացված գործողությանը: Վերջինս թուրքական ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորվել է և գերի ընկել: Թուրքական բանտում դաժան տանջանքներից հետո 1983 թվականին հայ մարտիկը մահապատժի է ենթարկվել. նրան կախել են Անկարայի բանտերից մեկում, ապա թաղել բանտի գերեզմանատանը՝ առանց շիրմաքարի: Թուրքիան վերջին տարիներին տևական ժամանակ չէր թույլատրում անգամ Էքմեքչյանի մասունքները տեղափոխել Ֆրանսիա, որտեղ ապրում է նրա ընտանիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում