Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Օսկանյանը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի և Տեր-Պետրոսյանի հոդվածի մասին

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հռչակագրի վերաբերյալ փետրվարի 11-ին հրապարկած հոդվածին:

«Հետաքրքրությամբ կարդացի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին։

Բնականաբար բարձրացված հարցերը կարևոր են և մտորելու տեղիք են տալիս։

Հատկանշական են Տեր-Պետրոսյանի դիտարկումները Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության՝ հռչակագրում տեղ գտած դրույթների մասին, որոնք և անմիջականորեն առնչվում են հայ ժողովրդի գաղափարական ընկալման, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։

Այստեղ կա մի շատ ավելի խորը խնդիր, որը վերաբերում է հռչակագրի և դեռևս Հայաստանի Հանրապետության ստորագրությունը կրող ու Հայոց խորհրդարանի օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրությունների միջև առկա հակասությանը։

Շատերը համոզված էին, որ հռչակագրի հրապարակմանը զուգահեռ ոչ միայն խորհրդարանից հետ կկանչվեին արձանագրությունները, այլև դրանցից ընդհանրապես հետ կվերցվեին Հայաստանի ստորագրությունները:

Այդ երկու փաստաթղթերի միջև առկա հակասությունները, մեղմ ասած՝ թուլացնում են հռչակագրում տեղ գտած Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցերի հաստատումը՝ անկախ նրանից, թե ինչ կարծիքի ենք հռչակագրում դրանք բարձրացնելու նպատակահարմարության մասին։

Եթե արձանագրությունները վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից, միջազգային իրավունքի տեսանկյունից դրանք ստանալու էին իրավական լրջագույն արժեք՝ ձեռք բերելով պայմանագրի կշիռ։

Քանի դեռ Հայաստանի Հանրապետության ստորագրությունը՝ թեկուզ չվավերացված, մնում է այդ արձանագրությունների տակ, Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները առավելապես պայմանավորվում են այդ դրույթներով։

Մի կողմից Հայաստանը ուժի մեջ է թողնում արձանագրությունների՝ «պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն» իրականացնելու նպատակով ենթահանձնաժողով ստեղծելու մասին, ինչպես նաև «երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը» դրույթները:

Մյուս կողմից՝ հռչակագրում շեշտադրում է «1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում», ինչպես նաև «կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»։

Այս դիլեման Հայաստանի իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է»,- գրել է Օսկանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում