Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտ»-ն այսօր առաջին ստուգողական խաղն անցկացրեց, տեղեկացնում է թիմի մամլո քարտուղարությունը:
Մրցակիցը Ռումինիայի Լիգա 1-ի ներկայացուցիչ «CSMS Iasi» թիմն էր: «Ալաշկերտ»-ը պարտվել է 0:2 հաշվով:
Հիշեցնենք, որ ծրագրած երկրորդ ստուգողական խաղը «Ալաշկերտ»-ը կանցկացնի փետրվարի 10-ին՝ մրցելով Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի Ուրալ-Պովոլժիե գոտում հանդես եկող «Ռուբին Կազան 2»-ի հետ:






































