Friday, 24 07 2026
Հայտարարություն. 1in.am
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

Զինծառայության ընթացքում քաղցկեղ ձեռք բերած երիտասարդը չի կարողանում վճարել բուժման համար. «Ազատություն»

Բանակային երկու ամսվա ընթացքում ծանր հիվանդություններ ձեռք բերած 19-ամյա Մայիս Գեղամյանն ու ծնողները հույս ունեն, որ քիմիական թերապիայի համար անհրաժեշտ 2 միլիոն դրամը հրաշքով կհայթայթեն, և բուժումը չի ընդհատվի։

Անհրաժեշտ գումարը թույլ կտա երկարացնել Մայիսի կյանքը, հնարավորության դեպքում կհասցնեն արտասահման:

«Հավաքում ենք, հարազատ-բարեկամից նորից հավաքում եմ, իմ գյուղից, գյուղն է առաջինը կանգնել իմ կողքին», – «Ազատության» հետ զրույցում ասել է հայրը՝ Պետրոս Գեղամյանը։

Աշտարակի շրջանի Արուճ գյուղից առողջ բանակ զորակոչված, բայց զինվորի կյանքով ընդամենը երկու ամիս ապրած երիտասարդը տուն է վերադարձել մեկ ոտքով։ Չարորակ հիվանդության պատճառով աջ ոտքը հեռացրել են, սակայն քաղցկեղը ախտահարել է նաև թոքերը։ Նա այժմ քիմիաթերապիա է ստանում։

«Մի քիմիան՝ մենակ դեղորայքը, որ գնում ենք այլ վայրից, 480 հազար արժե, քիմիայից հետո պետք է վերականգնողական կուրս ացնի, որը քիմիայից ավելի թանկ է նստում»,- ասել է է հայրը։

Որևէ մեկին չմեղադրելով՝ Մայիսն ու ծնողները շեշտում են՝ եթե բանակում ժամանակին անհրաժեշտ միջոցները ձեռնարկեին, հիվանդությունը չէր խորանա։ Զորամասում վազելիս նա սայթաքել է, վնասել աջ ոտքը։ Ասում է՝ բուժկետում որևէ հետազոտություն ու բուժում չեն ձեռնարկել։ Ասել են՝ կանցնի։ Բայց ոտքն այտուցվել է ու պարզվել, որ երիտասարդը քաղցկեղ ունի։

«Ինձ չեն հավատացել, մտածել են՝ ես էլ եմ սուտ ասում, ուղղակի սաչոկը ասածը հենց իրենք են»,- ասում է Մայիսը։

«Եթե սկզբնական շրջանում վնասված ոտքը թեկուզ մի շաբաթով անշարժացներին, էդ ուռուցքը չէր առաջանա։ Ուշադրություն չեն դարձրել»,- ասում է օնկոլոգների հետ զրուցած հայրը։

 

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում