Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ամենամեծ «քցոցին»՝ առնետավազք ԲՀԿ-ից. մամուլ

Եթե ԲՀԿ-ն մանկապարտեզ չե, այլ քաղաքական կազմակերպություն, կուսակցություն, պետք է արժանի գնահատական տա իր առանձին ֆունկցիոներների պահվածքին: Ըստ «Հրապարակ»-ի՝ այս կուսակցությունը, փաստորեն, ընդդիմադիր դաշտի հերն անիծելուց հետո հիմա էլ, ակամա, լծվել է ընդհանուր առմամբ քաղաքական պայքարի հերն անիծելու գործին: ԲՀԿ-ական առանձին գործիչներ այլևս ընկալվում են որպես քաղաքական դաշտի ենիչերիներ, որոնց հրահանգված է ոչնչացնել քաղաքականության մասին մարդկանց ամենատարրական պատկերացումներն անգամ:

Իրականում մի առնետավազք է սկսվել ԲՀԿ-ից, որն սպառնում է վերածվել քսանամյա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ «քցոցի»-ի: ԲՀԿ խոսնակները, սակայն, անհասկանալի լաբիրինթոս հիշեցնող իրենց խոսքերով փորձում են բացատրել այս անբացատրելի վիճակը, բայց դրանից, ինչ խոսք, վիճակը չի շտկվում: Մի երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ հիմա արդեն Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր և Աժ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը հայտարարել են, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրելու են Սերժ Սարգսյանին: Եթե սա խայտառակություն չէ մի կուսակցության համար, որ հրաժարվեց Աժ ընտրություններից հետո մտնել կոալիցիա, իսկ դրանից առաջ էլ չմիացավ կոալիցիոն նոր հուշագրին, ապա առնվազն քաղաքական անմեղսունակություն է, որ հանդես է բերում Աժ-ում իր պատգամավորների թվով երկրորդ կուսակցությունը:
Սերժ Սարգսյանին ընտրելու կամ նրան սատարելու մեջ, ոզնուն էլ է հասկանալի, քրեորեն հետապնդելի ոչինչ չկա: Հետևաբար, Գյումրիի քաղաքապետն ու Աժ հանձնաժողովի նախագահը քրեական հանցագործներ չեն: Բայց նրանք այս պահին «քաղաքական հանցագործություն» են կատարում ԲՀԿ-ի՝ իրենց կուսակցության նկատմամբ և, ինչպես հատուկ է քաղաքական հանցագործին, փորձում են սղալել ու արդարացնել այդ կեցվածքը: Մարտուն Գրիգորյանը, մասնավորապես, գտնում է, որ շատ մեծ տարբերություն կա Սերժ Սարգսյանին ընտրելու և սատարելու միջև: Ինքը չի սատարելու, բայց ընտրելու է: Դե իհարկե, Սերժ Սարգսյանն էլ հիմա ուր որ է աչքերը կլցնի ԲՀԿ-ականի այդ անակնկալ և ինքնաբուխ որոշման կապակցությամբ: Բայց չէ՞ որ խոսքն այստեղ շարքային ԲՀԿ-ականների մասին չէ, այլ ՀՀ երկրորդ խոշոր համայնքի և ԲՀԿ-ական ոչ պակաս խոշոր կառույցի ղեկավարների, ովքեր պատրաստվում են ընտրել Սերժ Սարգսյանին, բայց, ասացեք խնդրեմ, չեն պատրաստվում իրենց որոշումով վարակել մյուս ԲՀԿ-ականներին: Ի վերջո, կա կուսակցության քաղաքական որոշումը՝ թեկնածու չեն առաջադրում և չեն սատարում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին: Այս որոշման տիգրանուրիխանյանական տրակտովկան ուղղակի զավեշտ է հիշեցնում: Նա հայտարարել է, որ կա քաղաքական որոշում, իսկ թե ինչ է անում Սամվել Բալասանյանը, դա իր գործն է: Շատ ներողություն, բայց վաղն էլ անձամբ Գագիկ Ծառուկյանը կարող է հայտարարել, որ ընտրելու է Սերժ Սարգսյանին, բայց չի սատարելու նրան: Կստացվի՝ թեև կա քաղաքական որոշում, բայց այդ որոշումը կատարել-չկատարելն իմ գործն է: Ո՞ւր է քաղաքականությունն այս դեպքում:

Մեզ թվում է, որ ավելի ազնիվ կլիներ, եթե ԲՀԿ-ի որոշումը լիներ այսպիսին. «Կուսակցությունը լուծարվում է, իսկ ԲՀԿ-ական արդեն նախկին խալխը ազատ է ընտրելու ում կամենա»: Բայց եթե կուսակցությունը լուծարելու նպատակ չունեն և թղթի վրա էլ խիստ վճռական տոնով գրել են, որ ոչ մեկին չեն սատարելու, պետք է առնվազն հարգանք դրսևորեն իրենք իրենց և իրենց շարքերի հանդեպ և շարքերին էլ չասեն՝ դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, բայց ես՝ Ծաղիկս, ընտրելու եմ նախագահ Սարգսյանին:
ԲՀԿ-ն փրկելու մի ճանապարհ ունի Գագիկ Ծառուկյանը՝ առաջին իսկ պատահած ծառից «կախել» Գյումրիի գործող քաղաքապետին և իր «շահած-պահած» պատգամավորին: Հավատացնում ենք, որ նրանք շատ արագ կհասկանան Սերժ Սարգսյանին ընտրելու, բայց չսատարելու մասին իրենց հայտարարությունների ողջ խեղկատակությունը: Եվ բացի այդ, դա կարող է լավ դաս լինել ԲՀԿ-ում հայտնված այն պատեհապաշտների համար, ովքեր արդեն իսկ պատրաստ են «թռնելու»: Նրանց թռիչքը գոնե անաղմուկ կլինի, իսկ եթե նույնիսկ աղմկեն էլ, ապա այդ աղմուկը կծառայի միայն ԲՀԿ շահերին:

Իսկ Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի՞ փրկել ԲՀԿ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում