Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ու՞մ պաշտոնանկությունն է հասունանում

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի տնտեսությունում, առաջին հերթին ֆինանսական դաշտում, այլևս դժվար է որևէ կերպ ենթարկել ռացիոնալ բացատրության: Ռացիոնալն այս դեպքում մեկն է՝ Հայաստանի տնտեսությունը գահավիժում է, կամ ավելի ճիշտ` Հայաստանի տնտեսությունն իր հետ ցած է քաշում դեպի անդունդ Ռուսաստանի գահավիժող տնտեսությունը: Ողջ խնդիրը այն է, թե ինչքանով են Հայաստանի իշխանությունները տիրապետում այս գահավիժմանը, այսինքն` նրանք ինչ-որ առումով այս գահավիժման արագությունը վերահսկո՞ւմ են կամ քիչ թե շատ որևէ ազդեցություն ունե՞ն այդ գահավիժման վրա, թե` ոչ:

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ազդեցություն բացարձակ չկա, և Հայաստանի իշխանությունները պարզապես սպասում են, թե երբ է իրենց ճանապարհին հայտնվելու մի որևէ ճյուղ, որից հնարավոր կլինի բռնվել և կանխել գահավիժումը: Սակայն պրոբլեմն այն է, որ Հայաստանն ինքը չէ, որ գահավիժում է, այլ ցած է գլորվում Ռուսաստանի ծանրությունից՝ Ռուսաստանն է քաշում իր ողջ ծանրությամբ: Եվ սա նշանակում է, որ ճյուղերն այլևս չեն կարող փրկել, քանի դեռ Հայաստանը չի անջատվել գահավիժող հսկայական, ահռելի մարմնից:

Այս պայմաններում, եթե տեղի չի ունենում տարանջատումը ռուսական տնտեսությունից և ընդհանրապես ռուսական քաղաքա-տնտեսական համակարգից, ապա ճանապարհին պատահած ճյուղերը կամ Հայաստանին մեկնվող ճյուղերը կարող են լուծել ընդամենը գահավիժման արագությունը, թափը մի փոքր մեղմելու խնդիրը: Սակայն նկատի առնելով, որ Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, «մեկնարկային» շատ վատ դիրքերում է եղել այս գահավիժումից առաջ, այսինքն` տնտեսության վիճակը, մեղմ ասած, բարվոք չէր և ներկայումս ուղղակի վատից վատթարանում է, պետք է ասել, որ արագությունը նվազեցնելը հարց չի լուծում՝ երկիրը գնում է դեպի աղետ:

Այս պայմաններում, ըստ էության, անխուսափելի պետք է դառնա կառավարման համակարգի երեք կառույցների պաշտոնավարման նպատակահարմարության հարցը՝ կա՛մ հանրապետության նախագահի, կա՛մ կառավարության և վարչապետի, կա՛մ Կենտրոնական բանկի նախագահի: Հստակ է, որ տնտեսական իրավիճակի պատասխանատվությունը գտնվում է այս տիրույթում, ավելի շուտ գտնվում է կառավարության և ԿԲ տիրույթում, սակայն եթե Սերժ Սարգսյանը այս ամենից հետո չի անդրադառնում պատասխանատուների խնդրին, ապա ըստ էության պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

Մոտ տասը օր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունն ու ԿԲ-ն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն իրավիճակը կայունացնելու համար: Անցել է մոտ երկու շաբաթ, սակայն իրավիճակը ոչ միայն չի կայունանում, այլ կարծեք թե չի էլ հանդարտվում: Եվ սա նշանակում է, որ կառավարությունն ու ԿԲ-ն կա՛մ պարզապես չեն կարողանում կատարել Սերժ Սարգսյանի այդ հանձնարարականը, ինչը նշանակում է, որ Սարգսյանը կամ վարչապետին ու կառավարությանը պետք է պաշտոնանկ անի, կամ ԿԲ ղեկավար կազմը պետք է փոփոխության ենթարկվի, կա՛մ էլ այդ կառույցները պարզապես չեն ուզում՝ ուշադրություն չեն դարձնում նրա հայտարարությանը, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պարզապես իշխանություն չունի, և Հայաստանում ներկայումս ֆինանսական ցնցման տեսքով ընթանում է պարզապես նախագահի փոփոխության գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում