ՄԱԿ-ի տվյալներով՝ Մալիում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում կառավարական զորքերի ու իսլամիստների միջև, մեկ շաբաթում 30 հազար մարդ դարձել է փախստական:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հազարավոր մարդիկ գտնվում են հարևան Մավրիտանիայի սահմանին:
Ինչպես նկատում է ՄԱԿ-ի մամլո քարտուղարի տեղակալ Էդուարնո դել-Բուեյը, փախստականների թիվը կարող էր ավելի մեծ լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ տվյալների համաձայն՝ ապստամբները խոչընդոտում են հարավում բնակվող մարդկանց տեղաշարժին, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողությունները:
Հիշեցնենեք, որ 2013թ. հունվարի 7-ից իսլամիստները, որոնք շուրջ 1 տարի առաջ գրավել էին Մալիի հյուսիսային հատվածը, սկսել են հարձակումներ գործել հարավային շրջանների վրա:







































