Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուպյանի հայտարարությունը «Խոշոր կաշառքի» վերաբերյալ, դժգոհություն է առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների մոտ:
Ինչպես գրում է թուրքական Sozcu թերթը, իշխող կուսակցության պատգամավորները բողոք են ուղարկել վարչապետ Ահմեթ Դավութօղլուին՝ պահանջելով հեռացնել ծագումով հայ նորանշանակ գլխավոր խորհրդական Մահչուպյանին զբաղեցրած պաշտոնից: Պատգամավորներին վրդովեցրել է նրա հայտարարությունն այն մասին, թե ժողովուրդը հավատում է, որ դրա անդամները ներքաշված են եղել «Խոշոր կաշառքի» մասին գործում:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 17-ի գործով աղմկալի ձերբակալություներ էին իրականացվել: Դա հանգեցրել էր Էրդողանի կառավարությունում պաշտոնանկությունների: Դրանից հետո իշխանությունները հեռացրել էի բազմաթիվ ոստիկանների ու դատախազների:









































