Սևաստոպոլում Գոշա անունով աֆալին-դելֆինը նոր հնարք է նախապատրաստում: «Ռոսբալտի» հաղորդմամբ՝ նմանակելով մարդուն՝ նա քայլում է ցամաքով:
Գոշան հենվում է կրծքավանդակի լողակների վրա և սողում է՝ փորձելով կրկնել մարդու շարժումները քայլելու ժամանակ: Նման վարպետության համար նրան պարգևատրում են կարմիր ձկներով, որոնք բերվում են Հեռավոր Արևելքից:
«Ի դեպ, դելֆինների նախնիները իրականում քայլել են ցամաքով, սակայն հետո տեղափոխվել են ծով: Այդ մասին վկայում են հնագետների հայտնաբերած գտածոները»,- նշում են լրագրողները:








































