Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հանրահավաքը մեկ անգամ պետք է արվի, ազգովի արվի ու վերջացնենք. ԲՀԿ-ական պատգամավոր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ քաղխորհրդի նշանավոր որոշման մեջ նախատեսված էր մոտ 2 շաբաթ անց ամփոփել մարզային շտաբների բացման, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների և կատարված մյուս աշխատանքները: Ժամկետը լրացել է մոտ նոյեմբերի 20-ին, բայց միայն Գագիկ Ծառուկյանը խոսքի տեր ու հաշվետու եղավ, ում անունից նախօրեին տարածված հայտարարությամբ տեղեկացանք, որ մոտ մեկ տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ է հանդիպել: Թե ինչ փուլում են մարզային աշխատանքները, փորձեցինք պարզել արմավիրցի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանից: Նա նախ հիշեցրեց, որ ինքը պատասխանատու չէ և միայն ներկայացնում է անձնական տեսակետը:

Երկու շաբաթն արդեն լրացել է, այս շաբաթների ընթացքում ի՞նչ է պարզվել տեղերում, ի՞նչ եք պատրաստվում զեկուցել իրավիճակի մասին:

– Իսկ ո՞վ ասաց, որ երկու շաբաթ ժամանակ ունեինք, գործընթացը շարունակվում է: …Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ այդ ժամկետի մասին, հավանաբար, պատասխանատուներն զբաղվում են և արդեն իսկ ներկայացրել են: Ես ընդամենը որպես պատգամավոր հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ, աջակցում եմ:

– Դեռ որքա՞ն պետք է հանդիպեք, մի քանի շաբաթը բավարար չէ՞ իրավիճակը հասկանալու համար:

– Աշխատանքները գնում են, մենք դեռ հանդիպումներ ենք ունենում, որպեսզի որոշում կայացնենք:

– Իսկ Ձեր շարժման նկատմամբ ինչպիսի՞ տրամադրվածություն կա:

– Քաղաքացիների եթե չասեմ 90, ապա 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին, հոգնել է այս կարգավիճակից, փոփոխություն են ուզում:

Իսկ եռյակի ներկայիս որդեգրած՝ հանրահավաքներ չանելու մարտավարությանը համաձա՞յն են:

– Եթե բացատրական աշխատանքներ տանում ենք, միանշանակ համաձայնում են մեր բռնած կուրսին, քանի որ հանրահավաքներ անելու իմաստը չկա, դրանով բան չէր փոխվում, ամեն անգամ մարդիկ գնան-գան, կհոգնեն և կհիասթափվեն, ավելի ճիշտ չէ՞ մեկ անգամ արվի, ազգովի արվի, ու վերջացնենք: Մենք զրուցում ենք, բացատրում, և մարդիկ համամիտ են, որ՝ այո, շտապել պետք չէ, միշտ եղել են բազմաթիվ միտինգներ, բայց մարդիկ արդյունքը չեն տեսել:

Իսկ ե՞րբ եք նախատեսում ազգովի հանրահավաք՝ մինչև տարեվե՞րջ, թե՞ դրանից հետո, ինչի՞ց է կախված, ի՞նչ գործոններից:

– Չեմ կարող ասել, դեռ աշխատանքներ են տարվում:

 – Այդ ընթացքում հնարավո՞ր է երկխոսություն սկսեք իշխանության հետ, որտեղից ձեզ ձեռք են մեկնել 12 պահանջների քննարկման հետ կապված:

– Իշխանություններն այն ժամանակ չգնացին այդ կետերի կատարմանը, հիմա երևի դրա համար էլ ժամկետ կա վերցրած… ես, անկեղծ ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել:

Այսինքն, չե՞ք բացառում երկխոսության հավանականությունը:

– Եթե իշխանությունները կարողանային խնդիրներ լուծել, մինչ այսօր կանեին, բայց այսօրվա իրավիճակում՝ դատարկ բյուջեով, միանշանակ, չեն կարող, իսկ եթե չեն կարող, ուրեմն պետք է հրաժարվեն:

– ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի իմպիչմենթի նախաձեռնությամբ հանդես գալ, միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը:

– Ճիշտն ասած՝ Փաշինյանի հետ ես անձնական որևիցե բան չունեմ, բայց իմ մոտ հարցեր են ծագում, ասենք, Փաշինյանն էսօր ոնց որ առանձին մի անհատ… եթե եռյակին ինքը միանալու ուներ, թող միանար, նույն բանը մենք ենք ասում, ինչն էսօր ինքն է ասում, ինչի՞ չեկավ միանար, ես չեմ իմանում դրա տակ ինչ կա:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում