Պետդեպարտամենտը Սիրիայի հարցով Ժնևում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն արդյունավետ է համարում՝ չնայած խոստովանում է, որ անհամաձայնությունները պահպանվում են և որ դեռ շատ աշխատանք կա անելու, հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ և ԱՄՆ ԱԳ նախարարների տեղակալներ Միխաիլ Բոգդանովը և Ուիլյամ Բերնսը, նաև Սիրիայի հարցով ԱՊԼ և ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:
«Մենք որոշակի հաջողության ենք հասել մեր դիրքորոշումների տեսակետից, բայց դեռ շատ բան կա անելու: Մենք հաստատել ենք, որ պետք է առաջ շարժվենք ժնևյան համաձայնությունների հիման վրա և ի վերջո պետք է անցնենք անցումային կառավարության՝ լիակատար գործադիր իշխանությամբ»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Եթե Ասադը մնա իշխանության գլուխ, խոսք չի լինի անցումային կառավարության մասին»,- ավելացրել է նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը պնդում է Ասադի հեռանալու անհրաժեշտության հարցում, այն դեպքում, երբ ՌԴ-ն հնարավոր է համարում իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ:










































