Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Հայաստանի շոու բիզնեսն անկիրթ է. Նազենի Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

Նազենի, ի՞նչն է Ձեզ բերել Կրթության գերազանցության ծրագրի մեկնարկին: Հրավիրվա՞ծ եք, թե՞ նաև հետաքրքրված:

-Անշուշտ, առաջնահերթը հրավերն էր, և այո, հետաքրքրված եմ ցանկացած նոր ծրագրով, որն առաջարկում է ավելի որակյալ և հետաքրքիր կրթություն: Ես կարծում եմ, որ վերապատրաստումը՝ որպես այդպիսին, լինի ուսուցչի թե ուսանողի, պետք է լինի հիմքի վրա, և հիմքը դպրոցն է: Ես այսօր դասավանդում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, և երեխաները գալիս են՝ հաճախ չունենալով ճշմարիտ բազա: Եվ բազան այն չէ, ինչ նրանք անգիր են արել դպրոցում, այլ թե ինչպես են ճանաչում աշխարհը: Ինձ թվում է՝ կրթական ոլորտում մենք ունենք աշխարհաճանաչողության խնդիր: Եվ իմ քեռի Աշոտ Բլեյանը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ստեղծում է այդ միջավայրը: Թող շատ բացվեն կրթահամալիրներ, թող շատ լինեն զարգացման ծրագրեր, բայց վերապատրաստելու համար մենք հիմք պետք է ունենանք, և այդ հիմքը պրակտիկ դաշտում օգտագործվի, այլապես մասնագետն ավարտում է և մնում է իր բուհի դռանը, ինչպես ես տարիներ առաջ:

Կարծում եք՝ կրթական ոլորտում միայն դպրո՞ցն ունի բացեր:

-Ես չեմ մեղադրի միայն դպրոցին, դա համակարգի առաջնային մասնիկներից է: Եթե անկեղծ լինենք, այսօր դպրոցի տված գիտելիքներով մարդը միշտ չէ, որ կարողանում է իրեն իրացնել արդեն գոյություն ունեցող միջավայրում՝ սկսած նրանից, որ ես իմ ուսանողներին երբեմն սովորեցնում եմ՝ ինչպես օգտվել ինտերնետից, ինչպես օգտագործել որոնող կայքերը, ինչ բառ գրել, որ որոնող կայքերը տան այն ինֆորմացիան, որը նրանց պետք է: 21-րդ դարում քաղաքացին պարտավոր է սա իմանալ: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշակերտն ինձնից լավ կարող է համակարգչից օգտվել, ծրագրերով նկարել, գրել կամ կարդալ: Եվ չկա ընդհանուր երկխոսություն: Ոչ թե դպրոցն է միայն բաց թողնում, այլ դպրոցը, բուհը, ասպիրատուրան, բոլորս գնում ենք դասի, ուսուցիչները, դասախոսները գնում են սովորեցնելու, սակայն ընդհանուր կապ բոլորի միջև չկա:

Կյանքում հաջողելու համար միայն լավ կրթությունը բավարա՞ր է:

-Միայն լավ կրթությունը օդից չի ընկնում մարդու գլխին: Եվ անգամ ֆինանսների հետ կապված չէ: Լավ կրթությունը մարդու աշխատելու ցանկությունն է և նոր բան բացահայտելու, նոր բան սովորելու և, ի վերջո, նոր բան ստեղծելու: Եթե Սթիվ Ջոբսը առաջնորդվեր աշխարհում ամեն ինչ կա սկզբունքով և էլ ոչ մի բան չստեղծեր, գուցե իմ սերունդը չկարողանար օգտվել համակարգչից: Աշխատանքով ստացած կրթությունը քեզ ստիպում է աշխարհը ճանաչել խորապես: Մենք ասում ենք՝ հայրենասիրություն, բայց մարդկանց կեսից ավելին չի տեսել, չգիտի, թե որտեղ է ապրում: Նորից բերեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրինակը, որտեղ երեխաներին տանում են տարբեր վայրեր, ծանոթացնում իրենց հայրենիքի ճարտարապետական կոթողներին, կանգուն ու խոնարհված եկեղեցիներին, որոնք էլ բնորոշում են հայի ոգին: Երբ մենք ասում ենք, որ չունենք նույնականացում ինքներս մեզ հետ, նշանակում է՝ մենք չգիտենք պատմություն, որը նույնպես կրթություն է:

-Կրթության բացն ամենից շատ ո՞ր ոլորտում եք նկատում: Դուք գործում եք շոու բիզնեսում, շատերը հենց այդտեղ են կրթության բացը նկատում: Դուք դա նկատո՞ւմ եք:

-Հայաստանի երգիչ-երգչուհիների մեջ կան դասախոսներ, պրոֆեսորներ, ժողովրդական երգիչներ:

Բայց նրանք շատ քիչ են:

-Ընդհանրապես մեր երգիչները շատ քիչ են, եթե համեմատենք Ռուսաստանի կամ եվրոպական այլ երկրների հետ: Կրթություն չկա ընդհանրապես, ոչ թե կա վատ որակի: Խոսքը շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին է: Եթե նրանցից ամեն մեկը կարող է իր մասնագիտության մեջ հաջողել, բայց երբ գալիս են այս ասպարեզ, թվում է՝ պիտի հայտնի դառնան, ու հարցը լուծված է: Ոչ. երբ բեմում տեսնում եմ անկիրթ տղա, հարց է ծագում՝ որտեղի՞ց է գալիս այս ռաբիս, անորակ, անճաշակ, կիսաթուրքական երաժշտությունը: Գալիս է անկրթությունից։ Սա միայն ճաշակի հարց չէ, անկիրթ մարդու մոտ ճաշակ չի կարող ձևավորվել, չի լինում այդպես: Ես չեմ ճանաչում աշխարհահռչակ, ճաշակով ռեժիսորի, որը չունենա կրթություն: Այդ կրթությունը դիպլոմը կամ նրա գույնը չէ, նաև այն չէ, թե որքան գումար է վճարել վարձի համար: Հեռու չգնամ, մեր ինստիտուտում կան ուսանողներ, որոնք գալիս են իսկապես ինչ-որ բան տանելու, երբեմն հուսահատվում են, որ չեն տանում այնքան, որքան սպասում էին, բայց կան այնպիսիք, որոնք տանում են ավելին, քան մենք պատրաստ էինք նրանց տալ: Սա նրանց աշխատելու և սովորելու ցանկությունն է: Ու երբ խոսում ենք շոու բիզնեսից, ապա այնտեղ անհատներ են, որոնք շարքում կան և անկիրթ, և շատ կիրթ, իրենց նյութը խորապես ուսումնասիրած մարդիկ: Այստեղ հարցն այն է, թե մենք ինչ ենք փնտրում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր դերասաններն այլևս այստեղ չեն ուզում մնալ և արտագաղթում են: ԱՄՆ-ում Արա Ղազարյանը մի գրառում էր արել, որ եթե նախկինում շատ դժվար էր հայ դերասան գտնել, ապա հիմա այնքան շատ են, որ ընտրությունն է բարդացել: Դուք նկատո՞ւմ եք այդ բացը և սա ինչո՞վ եք պայմանավորում, գուցե ուզում են մեծ բեմե՞ր նվաճել:

-Եթե ԱՄՆ-ի հայկական համայնքը համարում եք մեծ բեմ, ես միայն լայն կժպտամ: Այն որակը, որ ստեղծվում է այնտեղ, նաև Արա Ղազարյանի օգնությամբ, միշտ չէ, որ գեղագիտական ընկալում է պատճառում: Ես կարծում եմ՝ պետք է հետևողական գտնվել. չեն գնում միայն նրա համար, որ դաշտը փոքր է: Գնում են, որովհետև ուզում են ապրել ավելի հեշտ կյանքով, որը փայլուն ոսկու պես գրավում է շատերին: Ոչ Ամերիկան է այն Ամերիկան, ոչ այնտեղի արվեստն է արվեստ, խոսքը այնտեղի հայ համայնքում եղածի մասին է: Կան հատուկենտ անձինք, որոնք կարողանում են պահել որակը և ճաշակը: Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանում գործող արտիստական խումբը, կապ չունի, ինչպես ենք նրանց անվանում, նրանք այն կորիզն են, որոնք, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհի հայությանը դեռևս թելադրում են ճաշակ: Ամեն անգամ ճամփորդելով հայկական համայնքներով որպես հաղորդավար կամ որպես դերասան, կամ որպես հանդիսավար, հասկանում եմ, որ դեռ այստեղ կա այն կորիզը, որը կարող է դառնալ հիմք, դպրոց, և ոգևորող այն կորիզը, որը կտարածվի ողջ հայության մեջ ամբողջ աշխարհում: Իսկ Ամերիկայում, որևէ մեկին չեմ մեղադրում, բայց այնտեղի հայերի կողմից ստեղծված մշակույթը շատ է խանգարում հայի ազգային նկարագրին:

Դրսում գտնվող հայությունը որպես հանդիսատես շատ կարոտած է և շատ ջերմ, ու դա է պատճառը, որ այնտեղ ինչ ստեղծվում է, ընդունում են 100 տոկոսով, ջերմությամբ ու գրկաբաց: Այստեղ այդպես չէ, այստեղի հանդիսատեսը շատ խիստ է, պահանջկոտ և տեսած: Հենց այդ պահանջկոտությունն է, որ թույլ է տալիս քիչ թե շատ պահպանել որակական հատկանիշները: Ես ուղղակի կոչ եմ անում դրսում ապրող բոլոր հայերին լինել պահանջկոտ: Ու եթե անգամ այստեղից արտիստը գնում է, թող պահանջեն որակով երաժշտություն, որակով ելույթ, կենդանի հնչողություն: Թող պահանջեն որակով բեմադրություններ, ոչ թե մեկ օրվա համար նախատեսված:

Բայց դերասաններից շատերն անգամ իրենց մասնագիտությամբ չեն զբաղվում:

-Ցավոք սրտի՝ շատ շատերը: Կան մարդիկ, որոնք այստեղ չունեն որևէ մասնագիտություն, բայց գնում են Ամերիկա ու միանգամից դառնում հայտնի դերասան: Բայց ո՞րն է հայտնիության չափանիշը. կարելի է այսօր մերկ ման գալ և շատ հայտնի դառնալ, դա էլ է տարբերակ, կարող են փորձել բոլոր գնացողները: Իմ ասածն այն է, որ հանդիսատեսի կարոտը չի կարելի շփոթել տվյալ արտիստի որակի հետ: Այդ կարոտն է, որ ամեն ինչ ընդունում է և սիրով է ընդունում: Այդ ջերմությունն այստեղի հանդիսատեսին է պակասում, բայց այստեղի հանդիսատեսի խստապահանջությունը, որակի ու պրոֆեսիոնալիզմի պահանջն էլ այնտեղ է պակասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում