Ռուսական զորքերը սկսել են զորավարժությունները Հայաստանի «Քամհուդ» ուսումնամարզական համալիրում: Զորավարժությունների շրջանակներում զինվորականները կսովորեն ժամանակակից անօդաչու թռչող սարքեր կառավարել, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով «Հարավային ռազմական շրջանին»:
«Տեսական պարապմունքների ընթացքում հրամանատարները բարձր լեռնային տեղանքի պայմաններում անձնակազմի պատրաստության և ուսուցման նոր մեթոդներ են ուսումնասիրում: Գործնականում կմշակվեն տարբեր բարձրությունների վրա և արագությունների դեպքում, գիշերն ու ցերեկը օբյեկտների կոորդինատների հաշվարկով և հրետանային կրակի ուղղորդմամբ «Գրանատ», «Լեեր», «Զաստավա» ժամանակակից անօդաչու թռչող սարքերի կառավարման հմտությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հրամկազմի որակավորման բարձրացման փուլը կատարվում է նոր ուսումնական շրջանին պատրաստության շրջանակներում: Ուսումնական միջոցառումներին ներգրավված է ավելի քան 400 հրամանատար:










































