Thursday, 23 07 2026
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Միասնական շտաբները ստեղծելու ենք, որ ավելի մանրամասն իմանանք ժողովրդի կարծիքը

«Առաջին լրատվական»-ի և «Ազատության» հարցերին պատասխանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց մեծ օրակարգ ընդգրկել Ձեր ներկայացրած օրինագիծը, որով առաջարկում էիք ուսուցիչներին արգելել մասնակցել ընտրական գործընթացներին: Ո՞րն էր այդ օրինագծի նպատակը:

– Ես ասում եմ, որ մանկավարժական կոլեկտիվներին, ուսուցիչներին զերծ պահենք այդ գործընթացներից, որովհետև այդպիսով վարկաբեկելով իրենց՝ հեղինակազրկվում են իրենց աշակերտների մոտ: Իսկ այսօր շատ դպրոցների տնօրենների աշակերտները «բետեռներ» են կոչում: Նրանք դարձել են թաղային հեղինակությունների օրթախը և երեխա չեն դաստիարակում: Ես հասկանում եմ, որ մեր պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ուրիշ տեղ էլ են սովորեցնում: Ու թե հայկական դպրոցն ինչ կլինի, նրանց բացարձակ չի հետաքրքրում: Դրա համար են այդպես քվեարկում: Բայց հայաստանցին, հայ ժողովուրդը, նրանց երեխաներն այս դպրոցում են դաստիարակվում: Եվ նրանք ուզում են, որ իրենց երեխաների դաստիարակը, տնօրենն իրականում մանկավարժներ լինեն և ոչ թե կեղծարարներ:

– Այդ թեմայի հետ կապված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հարց բարձրացրեց, թե ընտրական գործընթացներում մեծ դերակատարում ունեն նաև թաղային, քրեական հեղինակությունները, և որ պետք է նաև այդ արատավոր երևույթի դեմն առնել:

– Դրա մեջ ճիշտ բան կա, բայց թաղային հեղինակությունները դպրոցներում աշակերտներ չեն դաստիարակում: Իհարկե, նրանք էլ են դաստիարակությամբ զբաղվում, փողոցում երեխա են դաստիարակում, բայց այս դեպքում դա միգուցե դրական կանդրադառնա՝ ով փողոցում է դաստիարակվում, միգուցե նրա ինտելեկտը կբարձրանա ընտրական պրոցեսին մասնակցելուց:

– Իսկ ի՞նչ եք անելու Ձեր այդ նախագիծը: Հնարավո՞ր է, միացնեք ոչ իշխանական ուժերի կողմից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների համար պատրաստվող նախագծին:

– Կփորձեմ միացնել, տեսնենք: Շատ վատ է, որ ոմանք քվեարկում են՝ իմանալով, որ իրենց երեխաներն այդ դպրոցը չեն գնում: Նրանց համար ինչ տարբերություն, թեկուզ գողերը, հանցագործներն այստեղ դպրոցներում դասավանդեն, մեկ է` իրենք իրենց երեխաներին արդեն ապահովել են, դրսում են դաստիարակում: Դրա համար էլ հանգիստ ձեռք են բարձրացնում ու դեմ քվեարկում:

– Պարոն Խաչատրյան, միասնական շտաբների հետ կապված ի՞նչ քայլեր են արվում: Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը նորից դրանց անդրադարձավ:

– Ցանկացած կուսակցություն և ցանկացած կուսակցության անդամներ շտաբները ձևավորում են իրենց ամենօրյա ապրելով, վարվեցողությամբ, վարքով: Մենք մեր շտաբները ձևավորում ենք այն օրվանից, երբ այդ քաղաքական ուժի անդամ ենք:

– Նախօրեի նիստին Դուք էլ եք մասնակցել, որտեղ բազմաթիվ հանձնարարականներ տրվեցին: Գ. Ծառուկյանը դիմելով ձեզ և ժողովրդին՝ հայտարարեց, թե երբ պատրաստ լինեք, եռյակով որոշելու ենք օրը, ժամը, տեղը և անելու ենք: Ինչի՞ն պետք է պատրաստ լինել, հավանաբար իշխանափոխությա՞նը նկատի ուներ:

– Պատրաստ են միգուցե քաղաքական մեծամասնությանը իրենց պահանջները ներկայացնելուն կամ քաղաքական մեծամասնության հետ իրենց պայմանագիրը խզելուն:

– Պայմանագի՞ր կար, որ պիտի խզեն:

– Պարտադիր է, դա թղթի՞ վրա ձևակերպված լիներ: Նկատի ունեմ այն, որ ինչ որ ժամանակ վստահել են կառավարությանը, այսօր էլ տեսնում են, որ չեն կարողանում, ասում են՝ ետ ենք վերցնում մեր պայմանագիրը:

– Իսկ ինչո՞ւ է ուշանում հաջորդ հանրահավաքը, արդեն մտահոգություններ կան, որ այս տարի այն կարող է տեղի չունենա:

– Ինչ է նշանակում, թե ինչու է ուշանում: Ինչ է` գրաֆի՞կ կար:

– Դիմել էիք քաղաքապետարան:

– Դիմելը ոչինչ չի նշանակում, դա մարտավարություն է, այսօրվա իրավիճակում եթե դու չդիմես, կարող է չուզողները դիմեն ամբողջ տարին, և Ազատության հրապարակը փակ լինի:

– Իսկ միասնական շտաբների միջոցով ի՞նչ եք անելու:

– Զրուցելու ենք ժողովրդի հետ: Արդեն ավելի մանրամասն իմանալու ենք նրանց կարծիքը և հաշվելու ենք, թե մեծամասնությունը որ մասն է կազմում, և որ մեծամասնությունն է, որ փոփխություն է ցանկանում: Ներկայացնելու ենք ճշգրիտ հաշվարկով, թե չէ ասում են` 30-60 հազար հոգով հավաքվել եք այդտեղ, որ ինչ, 3 միլիոնը տունը նստած է: Չճշտե՞նք, որ Հայաստանում 3 մլն մարդ չկա, որ չեկողները պարզապես տրանսպորտի փող չունեն, դրա համար չեն եկել: Չճշտե՞նք, որ ընտանիքից մեկը եկել է, և պարտադիր չէ, որ մյուսներն էլ ամեն օր գան: Իշխանություններին ցույց տանք եռյակի պահանջների հասցեատիրոջն ու դրա հեղինակներին:

– Որ իշխանությունները կամ դուք ի՞նչ անեք:

– Հետո կերևա, թե ինչ պետք է անենք:

– Բայց չէ՞ որ մինչև հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, մարզային հանդիպումներ էիք ունենում և ճշտում էիք այդ հարցերը:

– Այդ ժամանակ մենք մեր ակտիվի հետ էինք հանդիպում, իսկ այժմ կոնկրետացնում ենք այդ աշխատանքները:

– Գ. Ծառուկյանն ասաց, թե չպետք է շտապել և չպետք է սխալվել: Ինչո՞ւ չեք ուզում շտապել, և արդյոք դա նշանակում է, որ չշտապելով՝ հասնելու եք հերթական խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների:

– Շտապելու ենք դանդաղ:

– Գ. Ծառուկյանը նաև հայտարարեց, թե պարտություն թույլ չի տալու: Արդյոք դա նշանակում է, որ նա ու իր թիմը վստահ են իշխանափոխության հասնելու արդյունքին:

– Ես վստահ եմ, որ ժողովուրդն իր նպատակին կհասնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում