Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Սերժ Սարգսյանը գնդակն ուղարկեց մյուս կիսադաշտ

Կառավարության կառուցվածքային բարեփոխումների թեման երեկ անսպասելի զարգացում է ունեցել, և վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների միավորվող նախարարությունը հետագայում ներքին գործերի նախարարության մեջ միավորելու մասին: Սա կարելի է համարել, սակայն, ոչ այնքան կառուցվածքային բարեփոխումների, որքան ներհամակարգային պայքարի թեմայի անսպասելի զարգացում:

Հայաստանում ոստիկանության և ներքին գործերի նախարարության կարգավիճակային վայրիվերումները նոր չեն: Նախ նախարարություն էր, հետո հատուկ օրենքով ստեղծվեց ոստիկանությունը, հիմա նորից ծրագիր կա բարձրացնել կարգավիճակը նախարարության, այն էլ` տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներառմամբ: Այսինքն` սա ոչ միայն վերադարձ է ներքին գործերի նախարարության կարգավիճակի, այլ ըստ էության ներքին գործերի նախարարության ավանդական պատկերացումներից շատ ավելի լայն լիազորություններով կառույցի ձևավորում է:

Թե հատկապես երբ է տեղի ունենալու այդ փոփոխությունը` դեռ պարզ չէ: Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը պահել է այս փոփոխությունը ներքաղաքական, այսպես ասած, հարմար պահի համար, թեև հետաքրքրական է, որ բացվել են խաղաքարտերը: Ըստ որում` հետաքրքրական է, որ բացողը Հովիկ Աբրահամյանն է, և սույնով կա՛մ Սերժ Սարգսյանը ոչ իշխանական ուժերի փայփայած վարչապետի միջոցով նրանց իսկ տհաճ անակնկալի մասին է հայտնում, կա՛մ Հովիկ Աբրահամյանն է բացում Սերժ Սարգսյանի խաղաքարտերը: Մյուս կողմից` ներհամակարգային խաղը վաղուց բավական բաց բնույթ է ստացել, և այս իմաստով արդեն որևէ բան թաքցնելու իմաստ էլ երևի թե չկա, և տեղի է ունենում ընդամենը ռեսուրսների համընդհանուր մոբիլիզացիա երկու թևերում էլ:

Եթե ներքին գործերի նախարարությունը գլխավորելու է ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ապա նոր նախարարության ստեղծումը էապես բարձրացնելու է Գասպարյանի կարգավիճակը իշխանական համակարգում և՛ զուտ լիազորությունների, և՛ նաև քաղաքական կշռի առումով: Եվ այս տեսանկյունից իրավիճակը կարող է հետաքրքրական զարգացում ստանալ նաև «ժառանգորդի» խնդրում նոր շերտերի ի հայտ գալու առումով: Համենայնդեպս, խաղը բազմազանեցնելը Սերժ Սարգսյանին բնորոշ ոճն է, և այս առումով բոլորովին զարմանալի չի լինելու, երբ նա 2018-ին ընդառաջ փորձի հնարավորինս շատ խաղացողներ ներգրավել խաղի մեջ:

Միևնույն ժամանակ, հետաքրքրական է դառնում փոխվարչապետի խնդիրը: Առայժմ այդ հարցը լուծում չունի, և հարցական է, թե հատկապես որ նախարարությանն է տրվելու փոխվարչապետի կարգավիճակ: Եթե պահպանվի, այսպես ասած, առկա մեխանիզմը, ապա տրամաբանությունը հուշում է, որ փոխվարչապետի կարգավիճակը լինելու է արդեն ներքին գործերի նախարարությանը: Բացառված չէ, որ հենց այս պատճառով էլ փոխվարչապետի խնդրի հանգուցալուծումը ձգձգվում է՝ մինչև նոր նախարարության ձևավորում: Մյուս կողմից, իհարկե, պետք չէ բացառել, որ փոխվարչապետի հարցը դիտարկվում է այլ հարթության վրա և այդ պաշտոնի պատկանելությունը կվերանայվի բոլորովին այլ տրամաբանության շրջանակում:

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ կառավարությամբ խառնում է համակարգային մրցակիցների կամ հակառակորդների քարտերը: Եթե ապրիլին նա ոչ իշխանական քառյակին փաստի առաջ կանգնեցրեց նրանց հռչակած շուրջօրյա հանրահավաքները դեռ չսկսած պաշտոնանկ անելով կառավարությանը, որի հրաժարականը պետք է պահանջեին շուրջօրյա հանրահավաքներով, ապա ներկայումս ակտիվացած եռյակին նա մատուցում է կառավարության կառուցվածքային վերադասավորումներ, որոնք, ըստ էության որևէ առանցքային փոփոխություն չառաջացնելով կառավարության կազմում, իրականում շեշտակիորեն փոխում են ուժերի դասավորությունը և՛ կառավարությունում, և՛ ընդհանրապես իշխող համակարգում` գնդակն, այսպես ասած, տեղափոխելով ոչ իշխանական ուժերի դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում