Tuesday, 14 07 2026
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Ալբերտ Էյնշտեյնի 10 հայտնի մտքերը

Ալբերտ Էյնշտեյնը ոչ միայն հրաշալի ֆիզիկոս էր, այլև փայլուն փիլիսոփա։ Նա պարզ հասկացել է կյանքի օրենքներն ու նույնքան լավ կարողանում էր դրանք բացատրել, ինչպես իր բանաձևերը։ Ահա ընդամենը տասը մեջբերում նրա արտահայտությունների հսկայական ցուցակից, դրանք կարող են հասարակ թվալ, ինչպես ամեն հանճարեղ բան։

.Մարդը, որը երբեք չի սխալվում, երբևէ չի փորձել որևէ նոր բան անել։

Մարդկանց մեծամասնությունը ոչ մի նոր բան չի փորձում անել սխալվելու վախից։ Բայց դրանից չպետք է վախենալ։ Հաճախ մարդը, որը պարտվել է, ավելին է իմանում այն մասին, թե ինչպես հաղթել, քան նա, ում հաջողությունը միանգամից է գալիս։

.Կրթությունն այն է, ինչ մնում է նրանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչ դպրոցում են սովորեցրել։

30 տարի հետո դուք բացարձակորեն կմոռանաք այն ամենը, ինչ դպրոցում եք սովորել։ Կհիշվի միայն այն, ինչ դուք ինքնեդ եք սովորել։

. Իմ երևակայության մեջ ես ազատ եմ նկարել ինչպես նկարիչը։

Երևակայությունը կարևոր է գիտելիքից։ Գիտելիքը սահմանափակ է։ Երևակայությունն ընդգրկում է ամբողջ աշխարհը։

. Ստեղծագործելու գաղտնիքը քո ոգեշնչման աղբյուրները թաքցնել կարողանալու մեջ է։

Ձեր ստեղծագործության ինքնատիպությունը հաճախ կախված է նրանից, թե որքան լավ եք կարողանում թաքցնել ձեր աղբյուրները։

. Մարդու արժեքը պետք է որոշվի նրանով, թե ինչ է նա տալիս, այլ ոչ նրանով, թե նա ինչի է ընդունակ հասնել։

Աշխատեք դառնալ ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ։
Հարկավոր է տալ, որպեսզի վերցնելու հնարավորություն ունենաս։ Այդ ժամանակ ձեր նպատակը կլինի աշխարհում արժեքները մեծացնելը, դուք կբարձրանաք կյանքի հաջորդ մակարդակ։

. Ապրելու երկու միջոց կա. Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է։

Եթե ապրեք երկու ձևով միաժամանակ, ձեր կյանքը կլինի երջանիկ և արդյունավետ։

. Երբ ես ուսումնասիրում եմ ինձ ու իմ մտածելու կերպը, գալիս եմ այն եզրահանգման, որ երևակայության ու ֆանտազիայի պարգևն ինձ համար նշանակել են ավելին, քան աբստրակտ մտածողության ցանկացած ունակություն։

. Ոչխարների հոտի անբասիր անդամ դառնալու համար հարկավոր է առաջին հերթին ոչխար լինել։

Եթե ցանկանում եք հաջողակ ձեռներեց դառնալ, հարկավոր է սկսել բիզնեսով զբաղվել հենց հիմա։ Ցանկանալ սկսել, բայց վախենալ հետևանքներից, ձեզ ոչ մի բանի չի հանգեցնի։ Դա ճիշտ է նաև կյանքի մյուս բնագավառներում. որպեսզի հաղթես, հարկավոր է նախևառաջ խաղալ։

. Հարկավոր է սովորել խաղի կանոնները։ Իսկ հետո հարկավոր է բոլորից լավ խաղալ։ Սովորեք կանոններն ու խաղացեք բոլորից լավ։ Պարզ է, ինչպես ամենայն հանճարեղ բան։

. Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ

Հետաքրքրասիրությունը պատահական չէ տրված մարդուն։ Խելացի մարդիկ միշտ հարցեր են տալիս։ Հարցրեք ձեզ և ուրիշներին, որպեսզի գտնեք լուծումը։ Դա ձեզ թույլ կտա իմանալ նորն ու վերլուծել սեփական աճը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում