Monday, 27 07 2026
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Ապրիլի 23-ին՝ ջահերով երթից հետո, 25-ամյա Նվերը բռնի սեքսուալ գործողություններ է կատարել անչափահաս աղջկա հետ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթանում է Նվեր Ո.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա սևանցի Նվերը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ 2014 թվականի ապրիլի 23-ին, ժամը 23-ն անց 30-ին Երևանի Օգանովի փողոցի շենքերից մեկի մոտ անչափահաս աղջկա նկատմամբ , նրա կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Ըստ գործի նյութերի՝ 17-ամյա աղջիկն այդ օրը՝ ապրիլի 23-ին, մասնակցել է ջահերով երթին՝ դեպի Ծիծեռնակաբերդ: Եվ ուշ ժամին է բռնել տունդարձի ճամփան:

Աղջիկը, հասնելով իրենց թաղամաս, ցանկացել է զանգել մայրիկին, ասել, թե մոտենում է իրենց շենքին, թող մայրը չանհանգստանա:

Բայց աղջիկն իր հեռախոսով զանգել չի կարողացել՝ հեռախոսը լիցքաթափվել էր:

Նա շուրջն է նայել ու տեսել է բարձրահասակ մի երիտասարդի: Բացսրտորեն, քիչ առաջվա երթի միասնականության ոգով մոտեցել ու խնդրել է, որ երիտասարդը իր հեռախոսը մեկ րոպեով տրամադրի՝ մայրիկին զանգելու համար:

Երիտասարդը՝ Նվերը, տվել է հեռախոսը:

Աղջիկը զանգել է, մորն ասել, որ իրենց շենքին է մոտենում:

Հեռախոսը վերադարձրել է տղային, շնորհակալ է եղել ու քայլել է դեպի տուն:

Հանկարծ զգացել է, որ երիտասարդը գալիս է իր հետևից: Ճամփան անցնում էր ավտոտնակների արանքներով: Նվերը այդտեղ հասել է աղջկան ու տապալել է գետնին:

Այդ ընթացքում աղջկա մայրը դուրս է եկել բակ՝ դստերը դիմավորելու: Շուրջն է նայել, չի տեսել աղջկան, անհանգստացել է: Զանգել է այն համարով, որով աղջիկը մի քանի րոպե առաջ զանգել էր իրեն:

Այդ հեռախոսազանգին Նվերը չի պատասխանել: Նա աղջկան գցել է գետնին, պառկել նրա վրա, ձեռքերը գցել նրա կրծքին ու ոտքերին: Մի ձեռքով էլ ջանացել է փակել աղջկա բերանը, բայց աղջիկը հասցրել է աղմկել:

Մայրը լսել է աղջկա ձայնը, մոտ է վազել: Նվերը, նրան տեսնելով, փախել է՝ չմտածելով միգուցե, որ իր հեռախոսահամարը արդեն ամրագրված է տուժողի մոր հեռախոսում:

Այդպես՝ սևանցի երիտասարդը հայտնաբերվել է, կալանքի տակ է առնվել: Երևանում ամրակազմ երիտասարդը բեռնակրություն էր անում, ապրելու մշտական վայր էլ չուներ…

Նվերը հիվանդ մայր ու խճճված կյանքով երկու քույր ունի, փաստորեն՝ անբարենպաստ ընտանիքի զավակ է:

Որպես իր պաշտպանության տակտիկա՝ Նվերն ասել է, թե տուժողի նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու նպատակ չի ունեցել, ցանկացել է… ծանոթանալ նրա հետ: Իսկ բերանը բռնել է այն ժամանակ, երբ աղջիկը սկսել է գոռալ…

Ինքն էլ հասկանալով, թե ինչ անհամոզիչ է նման եղանակով անչափահաս աղջկա հետ գիշերային փողոցի թաքուն անկյունում «ծանոթանալը», Նվերն իրեն մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար:

Դատարանում մեղադրողը հանդես է եկել մեղադրական ճառով: Նա հաստատված է գնահատել Նվերի մեղքը, միջնորդել է, որ դատարանը Նվեր Ո.-ին մեղավոր ճանաչի մեղսագրված հոդվածով ու դատապարտի 6 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը ժամանակ է խնդրել պաշտպանական ճառին պատրաստվելու, ամբաստանյալի նկատմամբ հնարավորինս մեղմ պատիժ սահմանելու հիմնավորումները ձևակերպելու համար:

Պաշտպանական ճառը դատարանը կունկնդրի հաջորդ դատական նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում