Մարիո Մոնտին, որը մեկ շաբաթ առաջ լքեց Իտալիայի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ 2013թ. փետրվարի 24-25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է ցենտրիստական կոալիցիան: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նա նման որոշում է կայացրել ցենտրիստական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից հետո, որը շարունակվել է չորս ժամ:
Դրա հետ մեկտեղ, Մարիո Մոնտին ընդգծել է, որ չի կարող ընտրվել պատգամավորների պալատ, քանի որ սենատոր է և չի ստեղծի սեփական կուսակցություն, սակայն մտադիր է հետևել այն թեկնածուներին, որոնք կներառվեն ցենտրիստականների ցուցակներում:
Մոնտին մեկնաբանել է, որ այս նախաձեռնությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ դրա նպատակն է երկարաձգել ժամանակն այն կառավարության նպատակների ընդլայնման համար, որը վերջին մեկ տարվա ընթացքում կարողացավ դիմակայել տնտեսական բարդ իրավիճակին:
«Դժվարությունները դեռևս չեն ավարտվել: Ավարտվել է արտակարգ ֆինանսական իրավիճակը, սակայն դեռևս կան ոչ պակաս լուրջ և հավանաբար ավելի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունը, մասնավորապես երիտասարդության շրջանում, և տնտեսական աճի բացակայությունը»,- հավելել է Մոնտին:








































