Thursday, 23 07 2026
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին

«Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի հաղթողները պարգևատրվել են

Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-20-ը հայտարարել էր «Ամանորյա լավագուն ձևավորում» անվանակարգով մրցույթ: Մայրաքաղաքի տոնական ձևավորմանը մասնակցած և մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Երևանի վարչական շրջանների առևտրային կազմակերպություններից, ձեռնարկություններից, հասրակական կազմակերպություններից ու անհատ քաղաքացիներից ընտրվել են լավագույնները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ լավագույն տոնական ձևավորված բանկ, կազմակերպություն, պատշգամբ, բակային տարածք, առևտրի օբյեկտ անվանակարգերում համապատասխանաբար հաղթող են ճանաչվել «Հայբիզնեսբանկ»-ը, «Մամա Միա Գրուպ» ընկերությունը, Արևիկ Ուդումյանի բնակարանի պատշգամբը, Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ 36գ հասցեի բակային տարածքը, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը: Ժյուրիի կողմից հատուկ մրցանակի են արժանացել նաև «Պասկալ և Դիոդատո» ընկերությունը՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպած ամանորյա տոնավաճառի և Ավան վարչական շրջանի թիվ 55 մանկապարտեզը՝ ամանորյա խորհրդանիշի լավագույն բեմականացման համար: Բոլոր հաղթողներին պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին, քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի ձևավորման գործում ակտիվ մասնակցության համար և վստահեցրել, որ քաղաքապետարան-բնակիչ-մասնավոր հատված համագործակցությունը լինելու է շարունակական. «Մայրաքաղաքի հանդեպ դրսևորած ձեր սրտացավ վերաբերմունքը չէր կարող չգնահատվել ու, վստահ եմ, որ ձեր օրինակը վարակիչ կդառնա բոլորի համար: Ձեր վերաբերմունքով դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Երևանը բոլորիս տունն է ու բոլորս ենք պարտավոր մեր նպաստը բերել մայրաքաղաքի զարգացման գործում: Համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի շատ կլինեն մրցույթի մասնակիցներն ու հաղթողները, ինչը կլինի մեր բոլորի հաղթանակը»,-շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և ջերմ խոսքերի համար, մրցույթի հաղթողներն իրենց հերթին վստահեցրել են, որ հաճույքով են մասնակցել մայրաքաղաքի տոնական ձևավորմանն ու իսկապես զգացված են, որ քաղաքապետարանը գնահատել է սիրելի քաղաքի նկատմամբ դրսևորած իրենց անշահախնդիր վերաբերմունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում