Hublot ժամացույցներ արտադրող շվեյցարացի արտադրողը, որը պատկանում է LVMH կոնգլոմերատին, իսրայելցի մոդել Բար Ռաֆայելիին դարձրել է իր առաջին դեսպան:
Ավելի վաղ բրենդի արտադրանքը գովազդում էին միայն տղամարդիկ՝ բասկետբոլիստներ Քոբի Բրայանթն ու Դվեյն Ուեյդը, հայտնում է elle.ru-ն:
Ընկերության ներկայցուցիչները մոդելի հետ հանդիպել էին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:
Ռաֆայելիի օգնությամբ Hublot-ը ծրագրում է իր ժամացույցների վրա բևեռել ավելի երիտասարդ գնորդների ուշադրությունը:








































