Wednesday, 22 07 2026
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Փոխվարչապետն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածաշրջանային տնօրեն Մարի Պիեռ Պուարեի գլխավորած պատվիրակությանը: Կազմակերպության տարածաշրջանային տնօրենը Հայաստանում է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ներկայացուցիչների տարեկան համաժողովին մասնակցելու, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նոր՝ 2016-2020թթ. ծրագրային փուլի նախապատրաստման համար:

Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կառուցողական և արդյունավետ համագործակցություն է ձևավորվել, իրականացվում են ծրագրեր, որոնք կոնկրետ արդյունքներ են տալիս: Ընդամենը շաբաթներ առաջ չորս մարզերում սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել, ինչը, փոխվարչապետի գնահատմամբ, այդ համագործակցության արդյունք է:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կարողացել է ՀՀ կառավարությանը օգտակար լինել այս կամ այն սոցիալական մարտահրավերին գլոբալ լուծում գտնելու հարցում՝ փորձելով նաև ինստիտուցիոնալ հնարավորություններ և կարողություններ ձևավորել՝ կոնկրետ մեխանիզմների ներդրման միջոցով: Առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը բարեփոխումների լուրջ օրակարգ ունի և, համոզված եմ, որ այդ օրակարգի մի զգալի մասի իրականացմանը կլինի նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը», -ընդգծել է փոխվարչապետը:

Զրուցակիցները քննարկել են տարածքների համաչափ զարգացման և այդ համատեքստում՝ մարզերում հատկապես երեխաների համար նախատեսված սոցիալական ծառայությունների հասանելիության, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամրապնդման, սոցիալական աշխատողների ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել առաջիկա ծրագրերի, մասնավորապես՝ ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նոր նախագծի մշակման, վարչատարածքային բարեփոխումների ընթացքի, տարածքային զարգացման նոր հիմնադրամի ձևավորման ծրագրերի մասին, որոնց առանցքում լինելու է տարածքների զարգացումը:

Անդրադառնալով սոցիալական ծառայությունների զարգացմանն ու մարզերում դրանց հասանելիության ապահովմանը, փոխվարչապետը դրական համարեց ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը՝ միաժամանակ կարևորելով դրա ամրապնդումը: Նա առաջարկեց մինչ օրս կատարված աշխատանքների գնահատում իրականացնել, ինչը կառավարությանը հնարավորություն կտա գործընթացում արձանագրված թերությունները շտկել և առաջ գնալ: Փոխվարչապետը կարևորեց նաև մասնագետ սոցիալական աշխատողների ինստիտուտի ձևավորումը:

Մարի Պիեռ Պուարեն ներկայացված ծրագրերն ու առաջարկները կարևոր է համարել՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել: Նշվել է, որ ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն հայաստանյան գրասենյակի առաջիկա հնգամյա ծրագիրը մշակելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում