Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ահա այսպիսի «կալամբուր»

ՀՀԿ-ն երեկ տապալել է շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նպատակով ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ խորհրդարանական նիստը: Ոչ իշխանական ուժերը աջակցելով մի քանի օր շարունակ բողոքող և կառավարությունից այդ օրենքը չեղյալ համարել պահանջող առևտրականներին` օրինագիծ էին մշակել, ըստ որի շրջանառության հարկի մասին օրենքով նախատեսված հաշիվ-ապրանքագրերի տարբերակը կընտրեին կամավոր, այդ դեպքում անցնելով շրջանառության հարկի իջեցված՝ 1 տոկոսի դաշտ, իսկ եթե ոչ, ապա կմնային 3,5 տոկոսի դաշտում:

Այսպիսով, այդ օրինագծի համար հրավիրված արտահերթ նիստը ՀՀԿ-ն ավանդականի պես տապալել է: ՀՀԿ-ից այլ բան պետք էլ չի սպասել: Հիմա մնում է սպասել՝ ոչ իշխանական քառյակը կառավարության հրաժարական պահանջելո՞ւ է, թե` ոչ:

Սա կառավարության ապտակն էր ոչ իշխանական քառյակին, այն կառավարության, որի ձևավորման գործում քառյակը, ըստ էության, իր հաղթական դերն էր հռչակում: Չէ՞ որ Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնանկությունը համարում էին իրենց հուժկու հաջողությունը: Հետևաբար` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ըստ էության, դառնում է այդ հաջողության արգասիքը: Եվ ուրեմն` այդ կառավարության նախաձեռնած հարկային վարչարարությունն էլ, ըստ էության, հասնում է քառյակի անուղղակի հաջողությունների շարքին, առավել ևս, եթե ոչ իշխանական ուժերը՝ քառյակը, թե արդեն եռյակը, այսքանից հետո չեն պահանջում Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը:

Ստացվում է, որ նրանք, ըստ էության, իրենց հաջողությամբ, որպիսին հռչակում էին կառավարության փոփոխությունից հետո, նպաստել են Հովիկ Աբրահամյանի կառավարության ձևավորմանը, և եթե այսօր այդ կառավարության քայլերից հասարակության բողոքի պայմաններում չեն բարձրացնում այդ կառավարության պաշտոնանկության հարցը, և միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության կամ արտահերթ ընտրությունների հարցեր էլ չեն բարձրացնում, ուրեմն` ըստ էության Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջ կանաչ լույս են վառում ուզած քայլերը կատարելու, այս թվում և` շրջանառության հարկը փոքր ու միջին բիզնեսին այս ձևով պարտադրելու համար:

Այլ կերպ ասած` ոչ իշխանական քառյակը կամ եռյակը, ըստ էության, զբաղված է երեսպաշտությամբ, որովհետև եթե մի կողմից, իբր թե մտածելով առևտրականների մասին, ինչ-որ օրինագծեր է ներկայացնում, մյուս կողմից` այսպես ասած քննադատության թիրախից հանում է Հովիկ Աբրահամյանի կառավարությանը և հայտարարելով, որ կառավարություն փոխելով ոչինչ չի փոխվի՝ Աբրահամյանին ըստ էության թույլ է տալիս ՓՄՁ-ների հետ անել կամ վարվել այնպես, ինչպես նպատակահարմար կհամարի:

Սա թատրոն որակելուց բացի` այլ որակում տալը գործնականում անհնար է, թեև թատրոնն այս դեպքում, իհարկե, կոմպլիմենտ է, որովհետև իրականում տեղի ունեցողը կրկեսի հազիվ է ձգում:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում