Պանաման գլխավորել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակը: Այս մասին է հաղորդվում Gallup-Healthways ընկերության հրապարակած վարկանիշային աղյուսակում, գրում է Lenta. Ru-ն:
Պանամայից բացի, ցուցակի առաջին տասնյակում են Կոստա-Ռիկան, Դանիան, Ավստրիան, Բրազիլիան, Էլ-Սալվադորը, Ուրուգվայը, Կանադան և Գվատեմելան:
Ամենադժբախտներն են Սիրիան, Աֆղանստանը, Հաիթին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Չադը, Մադագասկարը, Ուգանդան, Բենինը, Խորվաթիան և Վրաստանը:
Gallup-Healthways ընկերությունը հաշվի է առել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ֆինանսական բարեկեցությունը, սոցիալական պաշտպանվածությունը, մերձավորների հետ հարաբերությունները, կյանքի նպատակի գիտակցումը, ֆիզիկական առողջությունը:
Մասնագետները նշել են, որ դժբախտ երկրների շարքում ամենից շատ հայտնվում են ռազմական հակամարտությունների մեջ ներքաշված երկրները: Դրա հետ մեկտեղ, երջանկության մակարդակի վրա հաճախ ազդում են մտածելակերպի առանձնահատկությունները:
Օրինակ, ամենաերջանիկ տարածաշրջանը Լատինական Ամերիկան է: Մասնագետների կարծիքով, դա պայմանավորված է ազգային մտածելակերպով: Իսկ Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆ-ն միայն 14-րդ տեղն է զբաղեցրել:










































