Thursday, 23 07 2026
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»

Թամամ իշխանություն

Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովիկ Թամամյանի ձերբակալությունը, թերեւս, բավական աղմկոտ երեւույթ է մեկ շերտ ունենալու համար:
Այն ավելի շատ խոսում է ինչ-որ բազմաշերտ գործընթացի մասին, որում ամենեւին էլ երկրորդական նշանակություն չունի ներիշխանական հակադրությունների տրամաբանությունը: Որ այդ հակադրությունները կան, ուղեկցել են Սերժ Սարգսյանի նախագահության երեք տարիներն ու դեռ կուղեկցեն` թերեւս կասկածից վեր է:

Դրա վկայությունն է այն, որ Սերժ Սարգսյանի իշխանության վարքագիծն այդպես էլ կոնցեպտուալ բնույթ չստացավ, քանի որ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ իշխանական բուրգի կոնցեպտ մշակել` ստիպված լինելով համատեղության կարգով յոլա գնալ Քոչարյանի ներդրած կոնցեպտների հետ: Եվ Հովհաննես Թամամյանի պաշտոնանկությունը պետք է, թերեւս, դիտարկել նաեւ այդ պայքարի համատեքստում:

Տարբեր աղբյուրներ են վկայում, որ Հովիկ Թամամյանը Ռոբերտ Քոչարյանի համար շատ վստահելի եւ նվիրված անձնավորություն էր, որն առանցքային դեր էր կատարում քոչարյանական հրամանատարությամբ գործող ռեպրեսիվ մեքենայի աշխատանքում: Թերեւս պատահական չէ, որ հենց Հովիկ Թամամյանին էր Քոչարյանը վստահել իր համար բավական լարված 2004 թվականի ապրիլին ընդդիմությանը կոտրելու ոստիկանական առաքելությունը: Հետեւաբար, երբ ոչ միայն համակարգից հեռացվում, այլ նույնիսկ բանտարկվում է Քոչարյանի համար այդքան վստահելի անձնավորությունը, դա անուղղակիորեն հարված է նաեւ Քոչարյանին:

Բանն այն է, որ եթե անգամ Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ այդ հարցում եղել են խոսակցություններ եւ փոխպայմանավորվածություն, այդուհանդերձ համակարգի ավելի լայն շերտերի եւ նաեւ հասարակության համար այդ փոխպայմանավորվածությունը տեսանելի չէ, փոխարենը տեսանելի է, որ Քոչարյանի համար վստահելի մարդկանցից մեկը հայտնվում է բանտում:
Այսինքն` դա Սերժ Սարգսյանի ուժի ցուցադրությունն է թե՛ համակարգին, թե՛ նաեւ ինչ-որ առումով հանրային շրջանակներին: Սարգսյանն այդպիսով փորձում է վկայել, որ կարող է իրեն թույլ տալ այդպիսի աղմկոտ քայլի դիմել` չվախենալով թե՛ համակարգային անվստահությունից, թե՛ նաեւ Քոչարյանի անհամաձայնությունից:

Ինչ խոսք, շատ կարեւոր է, թե ի՞նչ զարգացումներ կլինեն հետագայում, արդյո՞ք Թամամյանը կազատազրկվի դատարանի վճռով, թե՞ այդուհանդերձ Սերժ Սարգսյանը ամեն դեպքում ստիպված կլինի Քոչարյանի հետ գնալ փոխզիջման: Համենայնդեպս, Սարգսյանի այդ գրոհն անսպասելի էր, թեեւ չի բացառվում, որ նա փորձեց անսպասելիության էֆեկտի շնորհիվ հնարավորինս շատ առաջ գնալ, որպեսզի հետո փոխզիջման արդյունքում հետ գա այն դիրքին, որը նախընտրելի է իր համար: Համենայնդեպս զարգացումները կարող են հետաքրքրական լինել ու չի բացառվում, որ դրանք ներառեն նաեւ նոր անուններ` սկսելով, բայց չավարտվելով միայն Թամամյանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում