Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Եգիպտոսի սահմանադրության հանրաքվեի նախօրեն անցնում է հանրահավաքներով և ցույցերով

Այսօր Եգիպտոսի մայրաքաղաքի 3 հրապարակները լցված էին նախագահի և երկրի հիմնական օրենքի կողմնակիցներով ու հակառակորդներով:

Թահրիր հրապարակում, որտեղ արդեն մի քանի շաբաթ տեղակայված են ընդդիմադիրների վրանները, այս ժամերին հավաքվում են սահմանադրության հակառակորդները: Նրանց հիմնական նշանաբանն է՝ «ո՛չ սահմանադրությանը»։ Ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատ»–ը վերջնական որոշում է կայացրել մասնակցել հանրաքվեին` դեմ քվեարկելով:

«Մուսուլման եղբայրներ» խմբավորման հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են Ռաբիաթ Ալ-Ադաուիյա մզկիթում: Իմամն իր ելույթի ժամանակ ողջ զայրույթը թափել է քրիստոնյաների վրա, ովքեր աջակցում են ընդդիմությանը: Նրա խոսքերով՝ հիմա ոչ թե պայքար է մղվում սահմանադրության դեմ, այլ` իսլամի:

Մզկիթներում ցանկացած քարոզ վերածվում է նախագահի և սահմանադրության համար անցկացվող քարոզարշավի: Ավելին, շեյխ Հաշիմ Իսլամը, ով մի անգամ արդեն փայլել է իր «սպանել ցուցարարներին՝ որպես անհավատների» կոչով, հրապարակել է նոր կրոնական հրահանգ: Այնտեղ նա երկնային հատուցման սպառնալիքով արգելել է բոլորին դեմ արտահայտվել նախագահի՝ սահմանադրական հռչակագրին:

Ընդհանուր առմամբ՝ Կահիրեում իրավիճակը հանգիստ է, ինչը չենք կարող ասել Ալեքսանդրիայի մասին, որտեղ ոստիկանները ստիպված դիմել են արցունքաբեր գազի կիրառմանը:

Շաբաթ օրը` հանրաքվեի ժամանակ, անվտանգությունը կապահովվի 120 հազար զինվորականների, 130 հազար ոստիկանների և 6 հազար միավոր տեխնիկայի միջոցով: Սինայում բանակը տեղաբաշխում է 15 հազար զինվորների, քանի որ տեղեկություններ էր ստացվել, որ այդ շրջանում ահաբեկչական խմբավորումները դիվերսիա են կազմակերպում:

Դեկտեմբերի 15-ին Եգիպտոսի 10 մարզերի բնակիչներ հանրաքվեի միջոցով իրենց վերաբերմունքը կարտահայտեն սահմանադրության նոր նախագծի հանդեպ: Քվեարկության իրավունք ունեցողների թիվը 21 մլն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում