Thursday, 23 07 2026
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին

Եթե մենք Ծառուկյանի հետ ենք, Ծաղիկ Ռուբոն ինչի՞ է զորք հավաքում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները, Արմավիր քաղաքում օգոստոսի 26-ին իրենց առաջին արտագնա նիստի ժամանակ անդրադառնալով դաշինքի ստեղծման պատճառներին, նաև նշել էին, որ դաշինքն իր առջև մի շարք խնդիրներ է դրել լուծելու, որոնք հիմնականում ուղղված են մեր պետականության և ինքնիշխանության պահպանմանն ու ամրապնդմանը, և ներկա իշխանություններին մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ են տվել՝ կամ հեռանալ, կամ, ինչպես իրենք են ասում, խելքները գլուխները հավաքել ու աշխատել ժողովրդի համար։

Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից, ով դաշինքի նախաձեռնողներից է, հետաքրքրվեցինք, թե խոսքն ինչ ժամկետի մասին է, և ինչպես են պատկերացնում իշխանությունների հեռացումը, քանի որ հեռու չէ սեպտեմբերի 30-ը։ «Այդ ժամանակը մենք չենք տվել, ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն են տվել, իսկ մենք միանում ենք այդ հայտարարությանը։ Մենք էլ ենք ընդունում, որ այս իշխանությունները պետք է փոխվեն. կամ մարդավարի կաշխատեն մեր ժողովրդի համար, կամ կհեռանան»,- պարզաբանում է Ռազմիկ Պետրոսյանը։ Իսկ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում, ինչպե՞ս են պատրաստվում այդ հեռացմանը, հրամանատարը պատասխանեց. «Մենք անընդհատ հանդիպումներ ենք կազմակերպում մարզերում առանձին ջոկատների հետ, մեր մարտական ընկերների հետ, իրենց խնդիրներն ենք վեր հանում, նաև մեր համագործակցության հնարավորություններն ենք ճշտում։ Հիմնականում աշխատանք տարվում է այդ ուղղությամբ, մենք հզորանում ենք, համալրվում ենք, միավորվում ենք բոլոր ջոկատների հետ, որոնք պատրաստ են ծառայել մեր ժողովրդին»։

Իսկ հավանականությունը որքա՞ն է, որ նշված ժամկետում իշխանություններին հեռացնելու են կամ «խելքի բերեն», թե՞ հերթական ժամկետն է տրված, կամ անորոշ «թեժ աշունն» են հայտարարել, որն այդպես էլ չի իրականանում։ «Մինչև ամսի 30-ը իշխանություններին ժամկետ են տվել ընդդիմադիր քաղաքական ուժերը, եթե իրենք սկսեցին, միասին կլինենք, եթե իրենք չեն սկսի, մենք կկանգնենք՝ երկիրն այս վիճակից հանելու։ Մենք ևս պիտի պատրաստ լինենք, ազգը ևս պիտի պատրաստ լինի, որ պայքարի իր արժանապատիվ ապրելու համար, մենք միշտ մեր ժողովրդի կողքին ենք՝ միանշանակ»,- տեղեկացնում է Պետրոսյանը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում