1-2 շաբաթ առաջ, երբ քաղաքում գրեթե ոչ մի ուշարժան բան չէր կատարվում ու շատերն իրենց արձակուրդն էին վայելում` ՀՊՏՀ-ն որոշեց օգտվել առիթից ու մեկ-երկու «աննշան» փոփոխություններ կատարել բուհում: Բուհի` արդեն իսկ «բարի համբավ» ունեցող ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին նշանակեցին պրոռեկտոր:
Yerkir.am-ի փոխանցմամբ՝ բուհում ուշագրավ մի փոփոխություն ևս կատարվել է, որը կարծես թե վրիպեց մամուլի աչքից: Սեւան Խաչատրյանին ՀՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու է եկել Տարոն Մարգարյանի պատպանությունը լրագրողներից պաշտպանողներից մեկը` Սերգեյ Խառատյանին: Տղան, հիրավի, արժանի էր նման «պաշտոնի»` չէ՞ որ քաղաքապետի ատենախոսության պաշտպանության ժամանակ առաջին գծում էր, լրագրողներին էլ ասում էր.«Պռոստը չեմ ուզում ձեր մակարդակին իջնեմ… մեղկ եք… մաղձ կա»:
Մանրամասները` yerkir.am կայքում:







































