Tuesday, 14 07 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

Ումի՞ց է Պուտինը ամենից շատ պահանջելու Սոչիում

Այսօր Սերժ Սարգսյանը մեկնում է Սոչի, որտեղ օգոստոսի 8-9-ին սպասվում են նրա հանդիպումները ՌԴ նախագահ Պուտինի և հավանաբար նաև՝ Իլհամ Ալիևի հետ: Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման հարցը դեռևս որոշված չէ, հանդիպումը հավանական է, բայց հաստատում չկա: Դա, ըստ ամենայնի, կախված է լինելու նրանից, թե ինչ կպայմանավորվի Պուտինը Սարգսյանի և Ալիևի հետ առանձին հանդիպումներում: Երկու դեպքում էլ մենք ունենք մի իրավիճակ, երբ Պուտինը կարող է ինչ-ինչ հարցերից ելնելով՝ հավասարաչափ շանտաժի ենթարկել և՛ մեկին, և՛ մյուսին:

Մենք գիտենք, որ Ռուսաստանն ունի տարածաշրջանային ապակայունացման զգալի ռեսուրսներ և այդ հարցում տարածաշրջանում մրցակցությունից դուրս է: Այսպիսով՝ ամբողջ հարցն այն է, թե ումից ինչ է ուզում այս պահին ՌԴ-ն: Եթե ուզելիքը ավելի շատ Ադրբեջանից է, ապա կասկած չի կարող լինել, որ Պուտինն Ալիևին սպառնալու է կորուստներով, որ հայկական զինուժը կպատճառի Ադրբեջանին:

Խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից պահանջի սահմաններում ագրեսիվ, նախահարձակ գործողություններ, ապա Հայաստանի քաղաքական իշխանությունը հազիվ թե կամք ու ուժ գտնի հրաժարվելու այդ ցուցումներից: Սա՝ տեսական դատողության մակարդակում, որը, սակայն, կարող է լիովին գործնական դառնալ, եթե Պուտինը ներկայումս մեծ պահանջներ ունի Ալիևից:

Չի բացառվում, համենայնդեպս՝ շատ փորձագետներ են պնդում, որ սա կարող է կապված լինել Եվրասիական ինտեգրացիայի նախագծերին Ադրբեջանին ներքաշելու հետ, սակայն այստեղ քանի դեռ լուրջ սեպ չի խրվել ղազախա-ադրբեջանական հարաբերություններում, և Բաքուն չի կտրվել և՛ Աստանայից, և՛, առաջին հերթին, Անկարայից, Պուտինը հազիվ թե ցանկանա ներկայիս ռեժիմում ըստ էության իր դեմ աշխատող գործոն բերել ինտեգրացիոն շրջանակ:

Տեսականից ավելի իրական հարթության վրա է այն, որ Պուտինը հավանաբար առավել մեծ պահանջներ ունի Հայաստանի իշխանություններից՝ Ղարաբաղի մասով: Արդեն ամիսներ շարունակ ռուսաստանյան փորձագետները ակտիվորեն խոսում են ղարաբաղյան շրջանում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման մասին: Հայաստանն այս խոսակցություններին ակնհայտորեն լռությամբ է վերաբերվում, էլ չասած այն մասին, որ պաշտպանության նախարարը հայտարարում է խաղաղապահների կարիք չլինելու մասին:

Ուստի շատ հավանական է, որ Պուտինը կփորձի Սերժ Սարգսյանի վրա ազդել խաղաղապահների հարցում լոյալություն կորզելու, քաղաքական որոշում կորզելու համար: Եվ այս հարցում ՌԴ նախագահը Հայաստանի դեմ կարող է օգտագործել նույն շանտաժը, թե՝ Ադրբեջանը կշարունակի նախահարձակ լինել և էլ ավելի լարել իրավիճակը:

Խնդիրն այն է, որ Ալիևի համար դա ամենևին վատ սցենար չէ, եթե, իհարկե, չափի մեջ է և չի վերածվում լայնածավալ պատերազմի: Հետո նոր միայն կգա նույն՝ խաղաղապահների հարցում Ալիևից համաձայնություն կորզելու ժամանակը: Եվ այս առումով, միգուցե պարադոքսալ հնչի, սակայն այս տեսանկյունից Հայաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնում են, քանի որ անգամ Ալիևին երևի թե դժվար չպետք է լինի հասկանալ, որ ղարաբաղյան շրջանում ռուս խաղաղապահների մուտքը նշանակելու է անմիջական մահակ նաև Ալիևի գլխին Ադրբեջանում:

Այս տեսանկյունից Ադրբեջանի նախագահը պետք է որ շահագրգռված լինի չդառնալ Ռուսաստանի ձեռքին Հայաստանի հանդեպ շանտաժի գործիք և գնալ իրավիճակի էլ ավելի լարման: Միևնույն է՝ անգամ կարճաժամկետ շահավետությունը Ալիևի համար միջին ժամկետային հատվածում իսկ սպառնում է շատ ավելի մեծ խնդիրներով, որ նա կունենա իր նպատակին հասած Ռուսաստանի հետ: Թուրքական և ղազախական երաշխիքները Ալիևին արդեն չեն օգնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում