Wednesday, 22 07 2026
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

Rolling Stones-ը իր 50-ամյակի առիթով համերգային շարք է սկսում

Բրիտանական Rolling Stones ռոք խումբը, որն այս տարի նշում է իր ստեղծման 50-ամյակը, բեմ է վերադառնում ամբողջական կազմով և այսօրվանից հոբելյանական մինի շրջագայություն սկսում լոնդոնյան О2 արենայից:

Խումբը ծրագրել է 5 շոու, որոնցից երկուսը` Լոնդոնում (երկրորդ համերգը տեղի կունենա նոյեմբերի 29-ին), և երեքը` ԱՄՆ-ում: Դեկտեմբերի 5-ին խումբը ելույթ կունենա Բրուկլինում, իսկ դեկտեմբերի 13-ին և 15-ին` Նյուարքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Rolling Stones-ն այս տարի հետևողականորեն ամրապնդում է իր հեղինակությունը որպես պատմության ամենահաջողակ ռոք-ն-ռոլ խումբ, չնայած այն բանին, որ մասնակիցների միջին տարիքը 68-ն է: Երաժիշտները թողարկել են ֆոտոալբոմ, մասնակցել իրենց մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որը ներառվել է Լոնդոնյան կինոփառատոնի ծրագրում, ձայնագրել են երկու նոր ստեղծագործություններով համալրված լավագույն երգերի Grrr! հավաքածուն, կարճատև ելույթներով հայտնվել Փարիզում, իսկ մի քանի ամիս առաջ նրանց հոբելյանական համերգների տոմսերը համացանցում վաճառվել են ընդամենը 7 րոպեում:

Բեմում ելույթ կունենա «ոսկե» կազմը` Միք Ջագեր, Քիթ Ռիչարդս, Ռոնի Վուդ և Չառլի Ուոթս: Խմբի երկու նախկին անդամները` Բիլ Ուայմենն ու Միք Թեյլորը լոնդոնյան շոուի ժամանակ կմիանան նրանց:

Rolling Stones-ի ավելի քան 20 ալբոմներն աշխարհում վաճառվել են 250 միլիոն օրինակով: 1989-ին խումբը ներառվել է ռոք-ն-ռոլի փառքի սրահում, 2004-ին Rolling Stone ամսագրի վարկածով զբաղեցրել է բոլոր ժամանակների 50 խոշոր կատարողների ցուցակի 4-րդ հորիզոնականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում