Իսրայելը չի նախատեսում հետաձգել Կնեսետի ընտրությունները: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ-ում Իսրայելի դեսպանի տեղակալ Օլգա Սլովը:
Նրա խոսքերով՝ Իսրայելի չի նախատեսում հետաձգել ընտրությունները Գազայի հատվածում ռազամական գործողությունների պատճառով:
«Սկզբունքորեն, գործողության և ընտրությունների միջև կապ չկա»,- ասել է ՌԴ-ում Իսրայելի դեսպանի տեղակալ Օլգա Սլովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլին «Իսրայել Հա-Յոմ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել 2013 թ. հունվարի 22-ին նշանակված Իսրայելի խորհրդարանական ընտրությունների հետաձգմանը:








































