Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին չեն վերադարձնում 4 ամիսներին գանձված կուտակային պահումները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին բալետի դերասանները:
Նրանք գրել են պարտադիր կուտակային պահումներից հրաժարվելու դիմում, բայց դրանք չեն պահվել միայն նախորդ ամսվանից:
Այսօր նրանք աշխատավարձ են ստացել (որն, ինչպես հայտնի է, այնքան էլ բարձր չէ)՝ ակնկալելով, որ կվերադարձվեն նաև նախկինում արված պահումները:
Նրանք դժգոհեցին նաև, որ թեպետ պարբերաբար խոստացել են, որ նախկին պահումները կվերադարձվեն, սակայն չեն վերադարձրել:








































