ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն պետք է ակտիվացնեն ջանքերը Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար. այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրում է ITAR-TASS-ը:
«ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը կոշտ հակամարտության հետևանքով առաջացած հակասությունների խաղաղ կարգավորման համար: Վճռականորեն կողմ ենք հանդես գալիս Ուկրաինայում դրության դեէսկալացմանը, նրա գործերին չխառնվելուն և ուժային միջամտությունից հրաժարվելուն, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում անվտանգության խաթարումը թույլ չտալուն»,- ընդգծել է նա:
Բորդյուժան նաև կոչ է արել «Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողությունների անհապաղ դադարեցնել և Դոնբասի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար պայմաններ ստեղծել»:










































