Կանադայում ամուսիններին են վերադարձրել կորցրած վիճակախաղի տոմսը, որի շահումը կազմում է 50 մլն դոլար՝ հայտնում է Toronto Sun-ը:
Հաքիմ Նոսիրուն Lotto Max վիճակախաղով շահել էր հունվարին: Այդ իրադարձությունից հետո նիգերիացին կնոջ հետ գնացել էր եկեղեցի՝ տոմսը տալով կնոջը, որը արդյունքում այն կորցրել էր:
Ապրիլի 1-ին՝ Ծիծաղի օրը, Նոսիրուին զանգահարել է տեղացիներից մեկն ու հայտարարել, որ գտել է կորած տոմսը:
Շահած գումարը OLG-ում միանգամից չեն կարողացել վճարել:
Անցած երկուշաբթի ամուսինները ստացան իրենց շահած գումարը:










































