Անապայում բնակվող ցանցահեն Եվգենի Բոգաչյովի առցանց նամակագրությունում գտել են հաղորդագրություններ, որոնցում ռուս ցանցահենը հայտարարում է, որ ինքն ստեղծել է Zeus վիրուսը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով FBI-ին:
Այն օգտագործվում է վարկային քարտերի տվյալները, բանկային ներդրումների մասին տեղեկատվությունը և սոցիալական ցանցերի օգտահաշիվներում գաղտնաբառերը գողանալու համար:
Ավելի ուշ FBI-ը Բոգաչյովին ներառել է կիբերհանցագործությունների ամենահետախուզվող կասկածյալների ցուցակում:








































