Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ վերջին նիստի մասնակիցներին. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստը, որի ժամանակ ինչպես տեղեկանում ենք այդ առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրությունից, տեղի է ունեցել ընթացիկ ներքաղաքական հարցերի քննարկում: Թե ինչ որոշում են կայացրել քննարկման մասնակիցները, հաղորդագրությունը, ցավոք, ոչինչ չի ասում: ՀԱԿ-ում տեղի ունեցող միջոցառումները քննարկում անվանելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ քննարկումը ենթադրում է կարծիքների փոխանակում, ինչ-որ իմաստով` բազմակարծության, մինչդեռ ՀԱԿ-ում հնչում է միայն կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը, իսկ մյուսները չեն կարող կարծիք հայտնել, քանի որ չեն կարող նրա հետ չհամաձայնել, իսկ համաձայնությունն արտահայտվում է համատարած լռությամբ:

Իսկ ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանն այդ միջոցառման մասնակիցներին: Ասել է, որ պետք է կառավարությանն աշխատելու ժամանակ տալ, և ՀԱԿ-ի կողմից այնքան էլ բարոյական չի լինի կառավարության ձևավորումից անմիջապես հետո պահանջել կառավարության հրաժարականը: Իսկ ինչու պաշտոնական հաղորդագրության մեջ չկա այս հատվածը, ինչու չկա կառավարությանն աշխատելու ժամանակ տալու որոշումը: Որովհետև պաշտոնապես հայտարարել դրա մասին` կնշանակի` պաշտոնապես ընդունել, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է իր նախկինում արտահայտած այն տեսակետից, որ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականին հասնելուց հետո քառյակը պետք է զարգացնի հաջողությունը`տապալի նոր կառավարության ծրագրի հաստատումը և դրանով ստիպի, որ իշխանություններն անցկացնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիմա այլևս պարզ է, որ ՀԱԿ-ը հրաժարվել է իր այդ պահանջից և որոշել է կառավարությանն աշխատելու ժամանակ տալ:

Երեկ տեղի ունեցած քառյակի հանդիպման ժամանակ որոշում է կայացվել կազմել 12 կետից կազմված հայտարարություն-պահանջագիր, որը պետք է ներկայացվի կառավարությանը: «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանն ասում է, որ այդ պահանջագիրն ուղղված է իշխանությանը, և այնտեղ կան և՛ տնտեսական, և՛ քաղաքական բնույթի պահանջներ:

Քաղաքականն այն է, որ քառյակը պահանջելո՛ւ է անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, իսկ տնտեսականը` հրաժարվել պարտադիր կուտակային կնեսաթոշակային համակարգի ներդրումից: Կան նաև այլ մանր-մունր պահանջներ, որոնք ունեն ավելի շատ պոպուլիստական բնույթ, և որոնց վերաբերյալ կառավարությունն ու քառյակը կարող են կոմպրոմիսային համաձայնության գալ:

Օրինակ` հնարավոր է, որ փոփոխություններ կատարվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և որոշ մեղմացումներ կատարվեն որոշ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների մասով: Այս հարցով կառավարությունն արդեն որոշ աշխատանքներ է կատարում, և գոնե այդ մասով քառյակի որոշ պահանջներ կառավարությունը կկատարի, և քառյակն աշնանը հերթական հաղթանակը կարձանագրի իշխանությունների նկատմամբ:

Բայց քառյակի երեկվա ամենակարևոր ձեռքբերումը ոչ թե 12 կետի պահանջն է, այլ այն որ քառյակը որոշել է կառավարությանը և ընդհանրապես իշխանությանը մինչև աշուն ժամանակ տալ. Ռուբեն Հակոբյանն ասում է՝ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր: «Ժառանգության» խմբակցության ղեկավարն ասում է, որ քառյակում այս հարցով համաձայնություն է եղել, և քառյակի ներկայացուցիչները միասնական են եղել իշխանությանը ժամանակ տալու հարցում:

Մինչև վերջերս ՀԱԿ-ը, թեկուզ ոչ հրապարակայնորեն, հանդես էր գալիս համատեղ հանրահավաք կազմակերպելու պահանջով: Մի պահ նույնիսկ քառյակի նիստի ժամանակ քառյակի անդամները հանաձայնության էին եկել համատեղ հանրահավաք անցկացնելու հարցի շուրջ և պայմանավորվել էին, որ հաջորդ նիստի ժամանակ պետք է հստակեցնեն հանրահավաքի անցկացման կոնկրետ օրը և այն հարցերի շրջանակը, որը պետք է քննարկվի հանրահավաքի ժամանակ: Հիմա պարզվում է, որ հանրահավաքը ևս տեղափոխվում է աշուն:

Պարզ է, որ հանրապետական խորհրդի նիստը Լևոն Տեր-Պետրոսյանն անցկացրել է, որպեսզի լռեցնի իր կուսակցության ներսում առկա որոշ ըմբոստությունը: Ինչպես հայտնի է, ՀԱԿ որոշ անդամներ համարձակություն ունեն մեղադրելու կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին` ԲՀԿ-ի հետ համագործակցելու և այդ պատճառով իշխանափոխության գործը տապալելու մեջ, բայց այդ ամենը սպառվում է, երբ նրանց դեմ է դուրս գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր անսխալականության աքսիոմայով ճնշում է ցանկացած այլակարծություն:

Հետաքրքիր պատճառաբանություն է. ժամանակ կա 100 տոկոս համամասնական ընտրությունների պահանջը ձևակերպելու համար, սակայն ժամանակ չկա պահանջելու` հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում