Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Պուտինը հիմա Հայաստանի կարիքը չունի, օգտագործեց և անցավ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը զրուցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ:

– Պարոն Իգիթյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում Նազարբաևի հայտարարությունը, հատկապես, որ սեպտեմբերի 3-ից հետո հենց Ղարաբաղի փաստարկն էր հնչում մեր իշխանությունների կողմից, որ հետ կանգնեցինք ասոցացման ճանապարհից:

– Իհարկե, տարբեր տեսակետներ կան, թե ինչու այդ պահին Նազարբաևը կարդաց Ալիևի նամակը, և այն էլ Պուտինի ու Լուկաշենկոյի լռությամբ, կամ ինչու Սերժ Սարգսյանը չպատասխանեց: Եկեք փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ այդ հարցը Հայաստանը համարեց որպես անակնկալ, ինչ է, Հայաստանը չգիտե՞ր, որ այդ հարցը պետք է բարձրացվի, ինչու ակնհա՞յտ չէր, որ դա ոչ թե Նազարբաևի խոսքերն էին, այլ վերևից էին ասել, որ բարձրացնի այդ խնդիրը: Հայաստանն առնվազն պետք է գնար այնտեղ այս հարցին պատասխանելու կիրթ բանաձևով:

– Իսկ Սերժ Սարգսյանի պատասխանն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Մինչ օրս ես չեմ համարում, որ Հայաստանը պատասխանել է այդ հարցին: Սերժ Սարգսյանի պատասխանները շատ դժվար է թղթին տալ և ուղարկել Նազարբաևին, չէ՞ որ հանրությունը և Նազարբաևը սպասում են այս պատասխանին: Իսկ ի՞նչ ասաց Նազարբաևը, նա ասաց, որ եթե մտնեք Եվրասիական միություն, Ձեր արտաքին սահմանը կհամընկնի ԵՏՄ-ի սահմանին: Նա նույնիսկ ավելին ասաց, որ այս ամբողջ ձեր արտաքին սահմանը մենք կհամարենք ԵՏՄ և Ադրբեջանի սահման: Իսկ այս պայմանի պատասխանը մենք չունենք: Սերժ Սարգսյանը հաստատել է, երբ նա ասում է, որ 2-3 տեխնիկական խնդիր ունենք, ԼՂՀ խնդիրն ինքը չի հաշվում, մինչդեռ ինքը թղթին պետք է հանձնի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ուղարկի Հայաստան-ԼՂՀ սահմանի հարցը:

– Փաստորեն, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ի հեճուկս կուսակիցների հայտարարությունների, նույնիսկ չի ցրում կասկածները, որ Արցախի և Հայաստանի միջև սահմանային անցակետ է դրվելու:

– Եթե Սերժ Սարգսյանը կամ որևէ հանրապետական անգամ ասի, որ չի լինի մաքսակետ, դա նույնպես ոչ մի բան չի նշանակում, որովհետև կարևոր է, թե Եվրասիական միությունն ինչ է ասում այս մասին, իսկ մենք Նազարբաևի շուրթերով լսեցինք, թե ինչ է ասում: Հայաստանը փաստաթղթերի ձևով որպես բացառություն չի ներկայացրել ԵՏՄ:

– Բայց չէ՞ որ իշխանությունը ՄՄ անդամակցության գին էր ներկայացնում Ղարաբաղի անվտանգության երաշխիքը: Բայց քանի որ դրան զուգահեռ այսօր էլ շարունակում է Ռուսաստանը զինել Ադրբեջանին, չե՞ք կարծում, որ Նազարբաևի հայտարարությունն ընդամենը դիվանագիտական հնարք էր, և Ռուսաստանը նրա միջոցով փորձում է մեզ ցույց տալ, թե ինչ դժվարությունների գնով է մեր «անվտանգության» հարցերը լուծում ու «տակից» էլ իր բիզնես շահերն արդարացնում Ադրբեջանի հետ կապված:

– Ես առիթ ունեցել եմ հենց սեպտեմբերի 3-ից հետո այդ խնդիրների մասին ինտուիտիվ խոսելու, և հիմա ժամանակը հաստատել է… Նախ չմոռանանք, որ Հայաստանին ՄՄ քաշելը նպատակ էր հետապնդում Վիլնյուսում ստորագրվելիք համաձայնագրի տապալմանը՝ հատկապես Ուկրաինայի դեպքում: Հիմա Հայաստանի կարիքը Պուտինը չունի, ինքը ռազմական ձևով է իր հարցերը լուծում Ուկրաինայի հետ և Հայաստանին մի պահ օգտագործել է, օգտագործեց և անցավ: Երկրորդ բանը, որ դեռ առժամանակ ասում էին ՀՀԿ-ականները, կամ Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար էր ՄՄ գնալը, կամ Ռուսաստանի կողմից հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար: Բայց եկեք նայենք՝ արդյո՞ք ԼՂՀ անվտանգությունը գոնե մի քիչ մեծացել է սեպտեմբերի 3-ից հետո ընկած այս ժամանակահատվածում: Ճիշտ եք ասում՝ մի կողմից շարունակում է Ռուսաստանը գրեթե մասսայական ոչնչացման զենք վաճառել Ադրբեջանին, երկրորդ՝ արդեն հարց է բարձրացվում ոչ միայն Ղարաբաղի ռազմական կամ քաղաքական անվտանգության մասին, այլև տնտեսական: Որովհետև բոլորիս համար պարզ է, որ Ղարաբաղը, որը որևէ այլ հնարավորություն չունի տնտեսական-առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ բացառությամբ Հայաստանի հետ, Հայաստանի միջոցով, ապա պարզ է, որ միակ սահմանը փակելով՝ ֆիզիկապես, տնտեսապես գոյություն ունենալու հնարավորություն ԼՂՀ-ն չի ունենա:

Բացի դրանից, այսօր 21-րդ դարն է, ես գտնում եմ, որ 21-րդ դարում որևէ անվտանգության երաշխիքներ կամ խոստումներ պետք է լինեն թղթի վրա գրված՝ պայմանագրի, համաձայնագրի տեսքով:

– Եղածը եղած է, ի՞նչ պետք է անենք ստեղծված իրավիճակից մեր օգտին ելք ունենալու համար:

– Եթե շատ կարճ ու կոնստրուկտիվ, ապա առիթը պետք է առնվազն սառեցվի, իսկ հետագայում դադարեցվի Հայաստանի այս անդամագրության անորոշ պրոցեսը: Իհարկե, այս գործընթացից առանց վնասների դուրս գալը շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով Ռուսաստանի կոշտ միջոցները, ես պատրաստ եմ Հայաստանի իշխանություններին օգնել առանց վնասների դուրս գալու, բայց դուրս գալու առիթը տվել է հենց Նազարբաևը, ով մինչև հուլիսի 1-ն է Հայաստանին ժամանակ տվել: Մինչդեռ պարզ է, որ Հայաստանն ընդհանրապես չի կարող լուծել այդ խնդիրը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում