Thursday, 23 07 2026
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Հովիկ Աբրահամյանը շարունակում է կռիվ տալ Տիգրան Սարգսյանի շվաքի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հովիկ Աբրահամյանի երազանքը թեև իրականացավ, բայց նա շարունակում է կռիվ տալ Տիգրան Սարգսյանի շվաքի հետ: Եվ դա արտահայտվում է բոլոր հարթություններում՝ ստվերի դեմ պայքար լինի, դպրոցականների հետ շփումներ, թե կադրային քաղաքականություն: Հրապարակային ելույթներում ոչ մի բացասական բան չի ասում, անգամ պաշտպանում է իր նախորդին, իսկ քայլեր ձեռնարկելիս ամեն ինչ անում է Տիգրան Սարգսյանի թողած հետքը ջնջելու, նրա կադրերին հեռացնելու, նրա հեռացրած կադրերին վերադարձնելու համար: Վերջերս, օրինակ, կառավարության գործերի կառավարչի պաշտոնում է նշանակել մի մարդու, ով Տիգրան Սարգսյանի՝ ատկատների դեմ պայքարի զոհը դարձավ: Խոսքը քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Սարգիս Բաղինյանի մասին է, ով պաշտոնանկ եղավ քաղաքաշինության ոլորտում 2012 թվականին բացահայտված խախտումների, չարաշահումների, յուրացումների, ատկատների սկանդալի շրջանակում: Բնականաբար, ԾԻԳ-ն այս գործում իր ուրույն դերն ունի, և եթե վարչապետը նպատակ էր դրել արատավոր երևույթների դեմ պայքարելու, պետք է որ հաջորդեին նման պաշտոնանկությունները: Բաղինյանն այդ պաշտոնում նշանակվել էր նույն Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ 2011 թվականի հունվարին: Եվ երբ մի շարք քաղաքաշինական մութ գործարքներ բացահայտվեցին, թիրախում հայտնվեց նաև ԾԻԳ-ի տնօրենը: Մինչ նրան ազատելը նրա մասին բողոքներ էին հայտնվում նաև Տիգրան Սարգսյանի անձնական բլոգում, որը նա ստեղծել ու կոչել էր «Բողոքի գիրք»: Այնտեղ Բաղինյանի նշանակվելուց 10 ամիս անց հայտնվել էր հետևյալ բովանդակությամբ մի բողոք. «ՀՀ քաղաքաշինության նախարարությանը պատկանող քաղաքաշինական ԾԻԳ-ի պետը` Ս. Բաղինյանը, զբաղված է կաշառակերությամբ, այլ ոչ թե իրեն վերապահված լիազորությունների ու պարտականությունների կատարմամբ:

Ծավալեք քննություն և ամեն ինչ կպարզեք, իհարկե, եթե Ձեզ հաջողվի մուտք գործել Ս. Բաղինյանի կառուցած ամրոցը (ի դեպ, նրա աշխատասենյակն ավելի լավ է հսկվում տեսախցիկներով և «մանգլավիկներով», քան նախարարի աշխատասենյակը)»:

Թե որքանով այս գրությունն իր դերը խաղաց պաշտոնանկության հարցում, հայտնի չէ, չի բացառվում, որ դա ևս կազմակերպված էր: Պատահական չէ, որ ատկատի դեմ պայքարի հետևանքով ժամանակին պաշտոնանկ եղած Բաղինյանին վստահվել է նմանատիպ ոլորտ՝ կառավարության գործերի կառավարչի պաշտոնը: Սա նշանակում է, որ նա զբաղվելու է կառավարության շենքերի շինաշխատանքներով, ինչն արդեն ինքնին հուշում է պաշտոնի ֆինանսական ՕԳԳ-ի մասին:

Նշենք, որ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնում շարունակում է աշխատել Տիգրան Սարգսյանի հորեղբորորդին՝ Հրայր Սարգսյանը, ում այս պաշտոնին նշանակեցին Բաղինյանից հետո և հանձնարարեցին վերացնել ատկատները:

 

Մանրամասնեռրը՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում