Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Հակադեֆամացիոն Լիգան վերահաստատում է Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ դիրքորոշումը

Վերջերս, Հակադեֆամացիոն Լիգան (Anti-Defamation League) հանդես է եկել հերթական հայտարարությամբ` նպատակ ունենալով հստակեցնել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

Հակադեֆամացիոն Լիգայի կայքի Եվրոպայի բաժնում գրված է. «Քանի որ շարունակում են հարցեր բարձրաձայնվել Հակադեֆամացիոն Լիգայի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիքորոշման շուրջ, մենք ցանկանում են պարզաբանել, որ ինչպես նշել էինք 2008թ. օգոստոսին, Հակադեֆամացիոն Լիգան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: Այս նոր հայտարարությունը 2008թ. Հակադեֆամացիոն Լիգայի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման վերահաստատումն է:

Սակայն Հակադեֆամացիոն Լիգայի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը 2007թ. հայտարարության մեջ խուսափել է Հայոց ցեղասպանություն ճիշտ եզրույթի օգտագործումից: Ֆոքսմանի 2007թ. հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այդ գործողությունների հետևանքները, անշուշտ, հավասարազոր են ցեղասպանությանը: Ավելին, մենք շարունակում ենք վճռականորեն հավատալ, որ Կոնգրեսի բանաձևը այսպիսի հարցերի վերաբերյալ անարդյունավետ քայլ է և չի ամրապնդի թուրքերի ու հայերի միջև հաշտեցումը, և կարող է վտանգի ենթարկել Թուրքիայի հրեական համայնքը և Թուրքիայի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև կարևոր բազմակողմանի հարաբերությունները»:

Վերջերս Հակադեֆամացիոն Լիգայի հայտարարությունը նախորդել է մայիսի 17-ին Սաֆոլք համալսարանի իրավաբանական դպրոցի ավարտական հանդիսությանը Աբրահամ Ֆոքսմանի ելույթին: Սաֆոլք համալսարանի` Ֆոքսմանին որպես 2014թ. հանդիսության խոսնակ ընտրությունը տարակուսանք է առաջացրել դպրոցի ուսանողական խորհրդի, ինչպես նաև Ամերիկայի հայկական կազմակերպությունների կողմից, որոնք կոչ են արել համալսարանին վերանայել իր որոշումը: «Սաֆոլքը հավակնում է լինել բազմազանության մարմնացում և մի վայր բոլոր մարդկանց համար, սակայն ակնհայտ է, որ այս խոսնակը չի մարմնացնում այդ արժեքները»,- Բոստոն Գլոբին է հայտնել համալսարանի Ազգային իրավաբանների միավորման նախագահ Էմի Ուիլիսը:

Հակադեֆամացիոն Լիգայի հայտարարությունը հաջորդել է ապրիլի 23-ի Ամերիկայի հրեական համայնքի հայտարարությանը, որտեղ վերջինս կոչ է արել թուրքական կառավարությանը “հաշվի նստել Հայոց ցեղասպանության իրողության հետ»:

«Սա մի գործընթացի սկիզբ է, որով ավելի լավ կհասկանանք, թե արդյոք պարոն Ֆոքսմանը և Ազգային Հակադեֆամացիոն Լիգան անկեղծորեն ընդունում են նոր և հստակ վարքագիծ Հայոց ցեղասպանության փաստի վերահաստատման շուրջ»,- հայտնում է Համագումարի Խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանը, հավելելով. «Որպես Սաֆոլք համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ, այս խնդիրը դառնում է ավելի անձնական, քանի որ Մասաչուսեթսի հայ համայնքը թերահավատորեն է վերաբերվում պարոն Ֆոքսմանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը և Կոնգրեսում ջանքերին: Գործողություններն ավելի խոսուն են, քան խոսքերը, սակայն հաշվի առնելով համալսարանի որոշումը շարունակել Ֆոքսմանի հետ համագործակցությունը և Հակադեֆամացիոն Լիգայի վերջին հայտարարությունը, այժմ նա բացառիկ հնարավորություն ունի հստակեցնել և արտահայտել իր կազմակերպության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում