Միլանի «Ինտեր»-ի միանգամից երկու պաշտպան վնասվածք են ստացել: Թիմը չի կարողանա ապավինել Անդրեա Ռանոկյային ու Վալտեր Սամուելին: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում տեղի ունեցած «Ինտեր» – «Յուվենթուս» խաղին:
Ակնկալվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին առաջիկա երեք շաբաթվա ընթացքում չի կարողանա օգտվել երկու ֆուտբոլիստների ծառայություններից:







































