Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար

«Հայաստանի հարցում Ռուսաստանը հաշվի կառնի Ադրբեջանի կարծիքը»

Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ ՀայաստանիՄաքսային միությանն անդամակցելու գործընթացը հարցականի տակ է: Այս հարցում, ըստ նրա, Ռուսաստանը հաշվի է առնելու ոչ միայն Բելառուսի  և Ղազախստանի, այլև Ադրբեջանի կարծիքը:

Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Արբակ Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան,դուք նախկինում էլ նշել էիք, որ Հայաստանի մուտքը ՄՄ կփորձեն արգելափակել:   Վերջերս տեղի ունեցող գործընթացներից շատերը եզրակացնում են, թե Հայաստանի անդամակցությունն այդ միությանը հարցականի տակ է, և որ դրա հիմնական խոչընդոտը Բելառուսն ու Ղազախստանն ենհամամի՞տ եք այս տեսակետներին:

-Այդ պետությունները երբեք չեն գնա Ադրբեջանի դեմ, այնքան խոչընդոտներ ու վտանգներ կան, որ Աստված հեռու տանի: Բայց ընդհանրապես՝ Հայաստանի հարցը ներքին հարց է:  Ղարաբաղի հարցը Հայաստանի համար երկրաքաղաքական չէ, իսկ Ադրբեջանի համար այդպիսին է՝ գազի ու նավիթի հետ կախպված եվրոպա մատակարարելու առումով: Դրա համար ամեն ինչ պետք է անի Մաքսային միությունը, դրա անդամ երկրները, որ Ադրբեջանի հետ ընկերներ մնան:

Մաքսյաին միությունը խաղ  է, ոչ ոք չի հասկանում ինչ կկատարվի:

Բայց Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին այսքան ժամանակ այդ պատճառո՞վ է ձգձգվում: Ռուսաստանը հաշվի՞  էառնում Բեռալուսի ու Ղազախստանի կարծիքը:

-Ռուստաանը հաշվի է առնելու նաև Ադրբեջանի կարծիքը,  կարող է Բելառուսն ու Ղազախստանը իրենց կարծիքն ասեն՝ ներքին շահերից ելնելով, բայց Ադրբեջանի դիրքն այսօր, կապված գազի և մնացած մատակարարումների հետ, հետաքրքրում է նաև Ռուսաստանին:

Հնարավոր է՝ Հայաստանն ու Ռուսաստանը առանձին ռազմատնտեսական պայամանագիր կնքեն, բայց Հայաստանին, միևնույն է, խանգարելու է ընդհանուր սահմաններ չունենալու հարցը:

Եթե տնետսական հարց կա՝ Ղարաբաղը  խոչընդոտ է լինելու՝ քաղաքական ինչ հարց էլ ասես կստորագրեն, բայց տնտեսականը՝ կասկածում եմ, քանի որ գումարների հետ է կապված: Իսկ գումարը միշտ էլ ընդհարումների պատճառ է լինում:

Ուկրաինայում էլ՝ այն, ինչ եղավ, ոչ թե քաղաքական դրդապատճառներով էր, այլ այն թալանով, որ կատարում էին երկրի ղեկավարները: Հայաստանը դրա փոքր տարբերակն է, հետևաբար ամեն ինչ  ահռելի վտանգավոր է նաև Հայաստանի համար: Ռուսը լավ բառ ունի՝ նոմինալ, Հայաստանը Ռուսաստանի համար նոմինալ մնացել է որպես անվանում,  որ ամեն տեղ ասեն՝ Հայաստանը մեր ամենալավ գործընկերն է: Բայց եթե այդ գործընկերը աշխարհում դիրք չունի, նա ինչպե՞ս կարող է միջազգային դաշտում ինչ-որ խաղ խաղալ: Այսօր մի՛ մեղադրեք ո՛չ Բելառուսին, ո՛չ Ղազախստանին, Հայաստանն իրեն այդպիսին է դարձրել, Հայաստանն իրեն սարքեց այնպիսին, որ նա ոչ մեկին պետք է չէ՝ բացի Ռուսաստանից:

Պարո՛ն Խաչատրյան, իսկ ի՞նչ է լինելու Եվրասիական  տնտեսական միության ճակատագիրը: Լուկաշենկոն հայտարարեց, որ այն 10 տարուց նոր կձևավորվի:

– Ղրիմի իրադարձությունը պատմության մեջ շատ հզոր դեպք է: Եթե դա լիներ 20 կամ 10 տարի առաջ, ամեն ինչ այլ կերպ կլիներ:

Միազգային այն ազդեցիկ համակարգը, որ կար՝ ֆինանսական ու բանկային թալանչիների, արդեն չի աշխատում, և հնարավոր է՝ նոր բան ստեղծվի:

Քանի որ Ռուսաստանը միջազգային տնտեսական համակարգում որպես գերտերություն չի դիմանա, ուրեմն իր տակտիկան պետք է փոխվի ասիական երկրների հետ: Ամբողջ աշխարհում է ճգնաժամ, մեկը դուրս է գալիս, մյուսն ընկնում: Հիմա արդեն Ղրիմը պատճառ հանդիսացավ, որ միջազգային տնտեսական համակարգը չի կարող այն ազդեցությունն ունենալ, ինչ որ կարող էր ունենալ որոշ ժամանակ առաջ. Ռուսաստանի դեմ ահռելի պատժամիջոցներ են դնում, իսկ Ռուսաստանը նորից առաջ է  գնում։ Շատ վտանգավոր ու կասկածելի վիճակ է, ու ամեն ինչ  օնլայն է կատարվում, այսինքն՝ փաստի վրա: Երկրներն իրադարձությունից ելնելով  մտածում ու քայլ են կատարում, ու այսօր չի կարելի պլանավորել՝ որն ինչպես կաշխատի: Այն երկրները, որ ուզում են Ռուսաստանի հետ աշխատել, նոր բաներ են մտածում: Այդ ինստիտուտը Եվրասիական կկոչվի թե այլ բան՝ հայտնի չէ, բայց ինչ-որ բան այնուամենայնիվ ստեղծվելու է:

Հետխորհրդային երկրների ժանտախտը կաշառքն ու թալանն են, եթե Ռուսաստանը դա կարողացավ հաղթել՝ նա դուրս  կգա այդ վիճակից ու նոր որևէ բան կստեղծի: Իսկ եթ Ռուսաստանի նման հզոր պետությունը նոր տնտեսական բան մտածի, դա կլինի համաշխարհային տնտեսական համակարգի ջարդը:

Այն, ինչ ասում էր Լուկաշենոն Հայաստանի հետ կապված՝ նորմալ է նրա դեպքում, Հայաստանը հիմա դատարակված է: Այդ վիճակում խոսել, թե մենք Մաքսային միության մեջ ենք մտնելու, աբսուրդ է… Ցանկացած երկրի ղեկավարություն արդեն վաղուց հրաժարական էր տվել, բայց այստեղ թալանը  շարունակվում է գուցե այլ դեմքերով:

Հիմա Ադրբեջանի դիրքն ավելի բարձր է, և դա բոլորը հաշվի են առնում:Հայաստանը ոչինչ չի անում իր դիրքերը բարձրացնելու համար, Հայաստանը ոչ մի ռազմական քաղաքականություն չվարեց, միայն ցույց էր տալիս, որ հոյակապ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահի հետ:

Այո, ՌԴ նախագահը հզոր անունունի, բայց նա առաջին հերթին իր շահերն է առաջ տանելու:

Ես չեմ ասում՝ Հայաստանը նրան չի հետաքրքրում, բայց Հայաստանի որոշ հարցեր լուծելու համար կարող է Ռուսաստանը հարվածներ ստանալ:Ես կասկածում եմ, որ դա միայն Բելառուսի ու Ղազախստանի կարծիքն է՝ Ադրբեջանի հետ կապված, հարցը շատ ավելի խորն է:

Այն ինչ արեց Պուտինը Ուկրաինայում, ադեկվատ է, դուք պատկեացնո՞մ եք՝ եթե ամերիկացիներին նեղեին մի ուրիշ երկրում, անգլիացիներին, ինչ կլիներ:Այս իրավիճակում Հայաստանը նրան շատ քիչ է հետաքրքրում:

Ուկրաինան դարձել է համաշխարհային տնտեսական և քաղաքական խնդիրների կենտրոն, ու թե մետաստազներն ուր կտարածվեն՝ հայտնի չէ:

Այս ժամանակաշրջանում շատ վտանգավոր է Ղարաբաղի հարցը, վտանգավոր է նաև Ռուսաստանի համար, Մաքսային միության հարցը կարող էհրում լինել պարզապես:

ՀՀ ողջ ղեկավարությունը փակուղու առջև է կանգնած: Չի կարելի միայն հայտարարել, որ Ռուսաստանը մեր եղբայրական պետությունն է. դրանով քաղաքական հարց չի լուծվում:Այսօր դրսում փնտրում են միայն Յանուկովիչի փողերը, բա Հայաստանի իշխանավորների՞նը, սպասում են՝ այստեղ էլ նման մի բան լինի, նո՞ր գործի անցնեն:

Պատերազմ հաղթած պետություն ենք՝ ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ եք մեղադրում ՄՄ անդամ երկրների ղեկավարներին. նրանք իրենց շահերն ունեն ու մի կտոր Ղարաբաղի մասին չեն մտածում: Եթե նրանք իմանային, որ Հայաստանին Մաքսային չթողելով՝ իրենց քաղաքական հզոր ընկեր են կորցնում ու իրենց տնտեսությունը խափանվում է՝ երբեք այդպիսի ելույթ չէին ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում