Wednesday, 22 07 2026
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Քաղաքական տրագիկոմեդիա. «Տողատակ» Հայկ Կոնջորյանի հետ (տեսանյութ)

Գիտե՞ք այսօր ինչ օր է: Իսկ հիշու՞մ եք, թե այսօր ինչ պետք է լիներ: Դեռ շաբաթներ առաջ, Ազգային ժողովի ոչ ընդդիմադիր, ներեցեք` Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը հայտարարում էին, որ ապրիլի 28-30-ը պատրաստվում են անցկացնել շուրջօրյա հանրահավաք: Նույնիսկ սպառնում էին բարիկադներով: Պատճառն, իհարկե, վարչապետի հրաժարականն էր:

Հիմա պատկերացրեք, որ ձեր երեխայի գրականության ուսուցիչը բացարձակապես չի տիրապետում իր առարկային: Ավելին, նա երեխաների գլուխը լցնում տարատեսակ անհեթեթություններով և խանգարում նրանց նորմալ զարգացմանը: Դուք ծնողներով որոշում եք գնալ տնօրենի մոտ և պահանջել փոխարինել նրան նոր և ավելի հմուտ մասնագետով: Հակառակ դեպքում, սպառնում եք բողոքել վերին ատյաններին, դասադուլ կազմակերպել և պայքարել միչև վերջ: Բայց տնօրենն ավելի շուտ է հեռացնում գրականության ուսուցչին ու նրան փոխարինում ֆիզկուլտուրայի ուսուցչով, որն, ի դեպ, նաև երեխաներին ծեծում է դասի ժամանակ: Բայց տարօրինակն այն է, որ դուք հաշտվում եք այս նոր իրողության հետ, թեկուզ ժամանակավորապես:

Հիմա կրկին վերադառնանք մեր ոչ իշխանական ուժերին: Վարչապետի հրաժարականից հետո վերջիններս հայտարարեցին, որ սա տեղի է ունեցել իրենց ճնշման արդյունքում, որ ռեժիմն, ինչպես միշտ, խուճապի մեջ է և այլն: Բայց կարճ ժամանակ անց նոր վարչապետի նշանակումը անմիջապես թախծոտ նոստալգիա առաջացրեց նախորդ վարչապետի նկատմամբ: Իսկ կառավարության «նոր» կազմը և քաղաքական նոր վերադասավորումները գալիս են ապացուցելու, որ փոփոխություններ իսկապես տեղի ունեցան, բայց ոչ թե վատից դեպի լավը, այլ` վատից դեպի ավելի վատը: Ինչպես կասեր Վիկտոր Չեռնոմիրդինը` ցանկանում էինք ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ: Պարոնա՛յք, գուցե չարժեր այդքան ճնշել իշխանություններին:

Փոփոխությունների նման ընթացքը մի բան է ապացուցում` Հայաստանում քաղաքական գործընթացները բովանդակազուրկ են: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե իշխանության և թե ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացներին: Որովհետև փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե ըստ էության, այլ ըստ ձևի: Ի դեպ, այս իրավիճակը ձեռնտու է և իշխանությանը, և ընդդիմությանը: Որովհետև, իշխանությունը ստիպված չէ կատարել խորքային բարեփոխումներ և բավարարվում է կոսմետիկ հարդարանքով: Իսկ ընդդիմությունը, անհրաժեշտ ռեսուրսներ չունենալով խորքային փոփոխություններ հարուցելու, բավարարվում է իշխանության կոսմետիկ լուծումներով` հայտարարելով, որ դա իր քաղաքական ճնշման հետևանքն է: Արդյունքում, մենք ունենում ենք երկուստեք բավարարված իշխանություն և ընդդիմություն:

Բայց այս բավարարվածությունը կառուցված է իմիտացիոն քաղաքականության վրա, որտեղ իշխանությունն ու ընդիմությունը խաղում են իրենց դերերը քաղաքական տրագիկոմեդիային հատուկ բոլոր երանգներով: Այս թատրոնին առանձնահատուկ հմայք է հաղորդում հայկական մամուլը` հատկապես վիրտուալ տարածքում:

Վարչապետի հրաժարականից հետո անմիջապես սկսվեց կանխատեսումների մի խելահեղ տարերք, որը երբեմն անցնում էր տրամաբանության բոլոր սահմանները: Բոլորի «վստահելի աղբյուրները» միաժամանակ խոսում էին տարբեր թեկնածուների մասին: Այդ թեկնածուների մի մասն իրենք էլ չգիտեին, որ գուցե շուտով վարչապետ դառնան: Արդյունքում` այնքան թեկնածուների անուններ տրվեցին, որ կորավ թեկնածու հասկացության ողջ հետաքրքրությունը: Այս տրամաբանությամբ էին ընթանում նաև ԱԺ նախագահի, նախարարների և մի շարք այլ թեմաների կանխատեսումները:

Եվ որքան էլ տարօրինակ լինի, հասարակությունը ևս ակտիվ մասնակիցն էր այս ներկայացման: Ինֆորմացիոն քաոսի մեջ հայտնված մարդիկ լրջորեն քննարկում էին բոլոր թեկնածուներին, նրանց անձնական կյանքը, ունեցվածքը, սիրուհիներին, առանձնատները, մեքենաները: Մամուլն առաջարկում էր նորանոր անհավանական և սենսացիոն նորություններ, իսկ մարդիկ խելահեղորեն քննարկում էին, քննարկում և էլի քննարկում: Արդյունքում` բոլորը երջանիկ են ու բավարարված: Ընդդիմությունը բավարարված է, որովհետև իշխանությանը «խուճապի» մեջ է, թեկնածուները բավարարված են, որովհետև անկախ իրենցից` թեկնածու են, կայքերը բավարարված են, որովհետև լայքերը շատանում են, մարդիկ բավարարված են, որովհետև քննարկում են բարձր քաղաքականությունը, իշխանությունը բավարարված է, որովհետև բոլորը բավարարված են: Երկնքից երեք խնձոր ընկավ` կռահե՛ք, ո՞ւմ կհասնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում