Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Բռնություն՝ ոստիկանության բաժանմունքում

Մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիակնության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Արդեն բազմիցս առանձին դեպքերի լուսաբանման և ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցների և հետազոտությունների միջոցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վեր է հանում մարդու իրավունքներին խախտումների հանգեցնող պատճառներն ու ներկայացնում դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Յուրաքանչյուր զեկույցի վերաբերյալ ոստիկանությունն իր արձագանքն է հրապարակում, հիմնականում հայտնելով, որ տեղյակ է առկա խնդիրների վերաբերյալ և պատրաստվում է լուծումներ տալ: Բայց ոստիկանության աշխատակիցների ապօրինություններիհետևանքով մարդու իրավունքների խախտման դեպքերը չեն նվազում:

Մարդու իրավունքների խախտումների դրսևորման դեպքերն են ապօրինի՝ առանց հիմքի քաղաքացուն բերման ենթարկելը ոստիկանության տարբեր բաժիններ, ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների, անմարդկային վերաբերմունքի կիրառումը:

Չկարողանալով այլևս դիմակայել խոշտանգումներին քաղաքացիները խոստովանում են այնպիսի մեղսագործություններ, որոնց վերաբերյալ նրանք որևէ տեղեկություն նույնիսկ չեն ունեցել: Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ խոշտանգումների, բռնության ու ճնշումների միջոցով խոստովանություն կորզելը ոչ թե որևէ աշխատակցի կամ բաժնի գործելաոճ է, այլ այսպես աշխատում է ամբողջ համակարգը:

Ոստիկանության և հասարակության ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման հերթական փաստի վրա: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներ, Արայիկ Զալյանը (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան) և Արինա Մեծոյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ) 2014թ. մարտի 27-ին Արթիկ քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ժամանակ հանդիպել են նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորներ` Ռոբերտ Մուրադյանին, Անդրանիկ Մխիթարյանին և Ջոն Մարտիրոսյանին, ովքեր հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ կիրառվել է անմարդկային վերաբերմունք՝ ցուցմունքներ կորզելու նպատակով:

Ռոբերտ Մուրադյանը հայտնել է, որ 2013 թ. հոկտեմբերի 27-ին Գյումրու Ոստիկանության Մուշ բաժանմունքի աշխատակից Արթուր Գրիգորյանը գնացել է իրենց տուն, նրա մորը՝ Շողիկ Մուրադյանին փոխանցել է իր հեռախոսահամարը և հայտնել է, որ Ռոբերտ Մուրադյանը պետք է ներկայանա ոստիկանություն:

Նույն օրը Ռ. Մուրադյանը ներկայացել է ոստիկանության Մուշ բաժանմունք, որտեղ ինչպես հայտնել է Մուրադյանը Գյումրու Ոստիկանության Մուշ բաժանմունքի տարբեր աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ծեծի և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Ռոբերտ Մուրադյանը պնդում է, որ հարցաքննության ժամանակ ոստիկանության աշխատակիցները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա և նրա մորը հասցեին, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` նվաստացնելով նրա արժանապատվությունը:

Արդյունքում բռնության միջոցով ոստիկաններին հաջողվել է իրենց ցանկալի ցուցմունքները կորզել Ռ. Մուրադյանից: Անդրանիկ Մխիթարյանը հայտնել է, որ որ նա Գյումրի քաղաքում աշխատում է տաքսու վարորդ: 2013թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատանքը կատարելու ընթացքում կանգ է առել մթերային խանութի մոտ և մտել խանութ: Խանութից դուրս գալով տեսնում է, որ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ հավաքված են իր մեքենայի կողքը: Մոտենում է նրանց և հարցնում, թե ինչ է պատահել, նրան չեն պատասխանում: Երբ նա հայտնում է, որ ինքը հանդիսանում է տվյալ մեքենայի վարորդը, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես հարձակվում են նրա վրա, հայհոյանքներ տալիս նրա հասցեին: Ա. Մխիթարյանը նշել է, որ ոստիկանության աշխատակիցները այնպես են հարձակվել իր վրա, որ իր «ձեռքի ծխախոտը աչքն է մտել», այնուհետև նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենան և շարունակել են մեքենայում հարվածներ հացնել նրան:

Ոստիկանության աշխատակիցները սպառնացել են նրան, որ նա չի պատկերացնում, թե ինչ են անելու նրան, եթե չասի, թե որտեղ են իր հետի տղաները, որոնց հետ միասին հանդիպել են ռուս զինվորներին: Նա պատմել է իր ուղևորների մասին, բայց ոստիկանության աշխատակիցները չհավատալով նրան` շարունակել են հարվածել և հայհոյել: Ավելի ուշ նրան տեղափոխել են ոստիկանություն, այնուհետև քաշքշելով նրա վրա գոռալով բարձրացրել են ոստիկանության պետի մոտ: Պետին ներկայացրել են, որ Անդրանիկն է թալանել ռուսներին: Չդիմանալով սպառնալիքներին, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին, Մխիթարյանը կատարել է Ոստիկանության աշխատակիցների պահանջը և գրել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Ջոն Մարտիրոսյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերի 22-ին, երբ ինքը նույնպես գտնվել է ոստիկանությունում և, ըստ նրա հավաստման, լսել է կողքի սենյակից ծեծի ձայներ, որոնք եղել են Անդրանիկ Մխիթարյանի ձայները:

Այս անձանց իրավունքի խախտման փաստով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ.Շահինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մասնավորապես նշվում է. «դիմում եմ Ձեզ քրեական գործ հարուցելու, Ռոբերտ Մուրադյանին, Անդրանիկ Մխիթարյանին խոշտանգած, հոգեբանական ճնշումների ենթարկած ոստիկանության աշխատակիցներին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում