Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը

«Ժառանգության» անկեղծության պահը

Մարտի 6-ին «Ժառանգությունը» քննարկելու է իր խորհրդարանական մանդատների հարցը` վա՞յր դնել, թե՞ ոչ: Կուսակցությունն արդեն իսկ բոյկոտում է խորհրդարանի նիստերը, ինչը արեց` փետրվարի 28-ից սկսած:

Դրա հետևանքը եղավ այն, որ մարտի 3-ին «Ժառանգությունը» ոստիկանության կողմից ենթարկվեց բռնության, երբ կուսակցության պատգամավորները փորձում էին աջակցել փողոցային առևտրով զբաղվողների ցույցին: Իշխանությունը, թերևս, փորձեց դրանով ցույց տալ, թե ինչ կարող է սպասվել «Ժառանգությանը» մանդատները վայր դնելուց հետո:

Եթե այժմ նրանք պատգամավոր են, և մեծ աղմուկ է բարձրացել նրանց հանդեպ բռնության դեպքում, ապա մանդատը վայր դնելուց հետո նրանցով, այսպես ասած, ոչ ոք չի հետաքրքրվի, և նրանք, լինելով շարքային քաղաքացիներ, կվերածվեն բռնության շարքային օբյեկտի:

Իշխանությունը «Ժառանգությանը» փաստորեն ստիպեց լավ մտածել:

Բայց մյուս կողմից՝ տեղի ունեցածը, կարծես թե, «Ժառանգության» համար այլևս ավելորդ է դարձնում մտածելը:

Եթե մինչ այդ կուսակցությունը կարող էր քննարկել մանդատները պահելու և միայն նիստերի բոյկոտով բավարարվելու հարցը, ապա այժմ, երևում է, մանդատները պահելու դեպքում «Ժառանգությանը» սխալ կհասկանան:

Այսինքն՝ հասարակությունը, քաղաքացիները սխալ կհասկանան, կհասկանան, որ «Ժառանգությունը» պարզապես տեղի տվեց բռնությանը, վախեցավ հետագա բռնություններից և դրա համար պահեց մանդատները՝ որպես վահան:

Իսկ իշխանությունն էլ կհասկանա, որ իր շանտաժն անցավ, և բավական է «Ժառանգությանը» մի թեթև սեղմել, այդ կուսակցությունը անմիջապես տեղի կտա ու կխաղա իշխանության կանոններով: Այդ ամենը, կարծես, «Ժառանգությանն» այլևս այլընտրանք չի թողնում և մանդատները վայր դնելը դարձնում է հրամայական:

Միևնույն է, դրանք պահելով՝ «Ժառանգությունը» հասարակության համար որևէ հիմնարար հարց չի կարողանում լուծել: Համենայն դեպս, 2007 թվականից ի վեր այդ մանդատները որևէ կերպ էապես չեն փոխել երկրում առկա վիճակը:

Գուցե լոկալ բնույթի արդյունավետություն ապահովել են, սակայն ներկայիս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ հարցերն այլևս պետք է դնել և դիտարկել քիչ ավելի գլոբալ և լայն համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում