Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը աճել է շուրջ 40%-ով. Տիգրան Դավթյան

Սեպտեմբերի 27-28-ը Հռոմում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրաենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի առաջին օրը Տիգրան Դավթյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կ.Պասսերայի և Իտալիայի արտաքին առևտրի գործակալության նախագահ Ռ.Մոնտիի հետ:

Հանդիպումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը և արտաքին ներդրումները խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը: Նախարար Դավթյանն ընդգծել է Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործող իտալական ընկերությունների գործունեությունը:

Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանում արդեն ստեղծված և ստեղծվելիք ազատ տնտեսական գոտիներին` նշելով, որ վերջիններիս առկայությունը առավել գրավիչ է դարձնելու Հայաստանը ներդրողների համար:

Տիգրան Դավթյանը նաև ներկայացրել է Ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ ԵՄ և Հայաստանի միջև վարվող բանակցությունների ընթացքը` մատնանշելով վերջինիս ստորագրման կարևորությունը Հայաստանի համար: Նախարարը նշեց, որ տվյալ պայմանագրի ստորագրման պարագայում Հայաստանը կհայտնվի տնտեսապես չափազանց շահեկան դիրքում` նկատի ունենալով ԱՊՀ երկրների հետ արդեն իսկ գործող նույնանման պայմանագրի առկայությունը:

Երկուստեք նշվել է, որ, թեև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը 2011թ. կտրվածքով աճել է շուրջ 40%-ով, իսկ ընթացիկ տարվա վեց ամիսների կտրվածքով` գրեթե կրկնապատկվել, այնուամենայնիվ, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ներկայիս մակարդակը բավարար չէ, քանի որ երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունն ունի շատ ավելի մեծ ներուժ:

Որպես լուրջ խթան հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, նախարար Դավթյանը շեշտել է Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականների աճը:

Այնուհետև, կողմերը քննարկել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման, քիմիական արդյունաբերության, շինանյութի արտադրության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր:

Նույն օրը նախարար Դավթյանը հանդիպել է նաև Իտալիայի տարածքային կառավարման, զբոսաշրջության և սպորտի նախարար Պ.Նյուդիին:

Զրուցակիցները գոհունակություն են արտահայտել` Իտալիայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների թվի տարեցտարի արձանագրվող աճի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև զբոսաշրջության հոսքերի ավելացումը և մատնանշվեց զբոսաշրջային արդյունաբերության մեջ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին երկու նախարարների կողմից ստորագրվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր:

Այցի երկրորդ օրը Հռոմի Առևտրի պալատի նստավայրում` պատմական Տեմպի Ադրիանի սրահում, անցկացվել է հայ-իտալական գործարար համաժողով: Հռոմում առաջին անգամ է տեղի ունենում ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ գործարար համաժողով: Այն կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության, Հռոմի Առևտրի պալատի և Զարգացման Հայկական գործակալության կողմից և անցկացվել Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության հովանու ներքո:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են 14 հայաստանյան և շուրջ 120 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Իտալիայի Լացիո և այլ նահանգներից:

Համաժողովին ելույթներով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, Իտալիայի Առևտրի պալատի նախագահ Ջ.Կրեմոնեզին, Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության պետքարտուղար Կ.Դե Վինչենտին և երկկողմ առևտրային պալատների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ս.Պետտինատոն:

Իրենց ելույթներում թե` Հայաստանի և թե` Իտալիայի պաշտոնյաները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերջին տարիներին արձանագրված դրական դինամիկան, միաժամանակ ընդգծելով այդ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը և դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը:

Այնուհետև Զարգացման Հայկական գործակալության ներկայացուցիչը համաժողովի մասնակիցներին համառոտ ներկայացրեց Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը, Հայաստանի արտահանման և ներմուծման ցուցանիշները և հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային և մաքսային քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանում ստեղծվող ազատ առևտրի գոտիների ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա:

Միջոցառմանը նաև ելույթներով հանդես է եկել Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործող իտալական երեք ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում հայտարարվել է Հռոմում Իտալա-հայկական Առևտրային պալատ հիմնելու գործընթացի մեկնարկի մասին:

Միջոցառման ինստիտուցիոնալ մասի ավարտին նախարար Դավթյանը և դեսպան Կարապետյանը պատասխանել են իտալական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:

Այնուհետև տեղի է ունեցել համաժողովի գործնական մասը, որի ընթացքում հայաստանցի և իտալացի գործարարները հնարավորություն ունեցան անմիջական շփումների միջոցով քննարկել միմյանց միջև համագործակցության հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում